Անցնել բովանդակությանը
Գլուխ 1 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 6. Կրթական իրավունքի պետական երաշխիքները

գործել է մինչև 2006-01-22Բացել ARLIS-ում

Հոդված 6. Կրթական իրավունքի պետական երաշխիքները

1. Հայաստանի Հանրապետությունն ապահովում է կրթության իրավունք` անկախ ազգությունից, ռասայից, սեռից, լեզվից, դավանանքից, քաղաքական կամ այլ հայացքներից, սոցիալական ծագումից, գույքային դրությունից կամ այլ հանգամանքներից: Մասնագիտական կրթության իրավունքի սահմանափակումները նախատեսվում են օրենքով:

2. Պետությունը կրթության իրավունքն ապահովում է կրթության համակարգի բնականոն գործառնությամբ և կրթություն ստանալու համար սոցիալ-տնտեսական պայմանների ստեղծմամբ:

3. Պետությունը Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար երաշխավորում է պետական ուսումնական հաստատություններում անվճար ընդհանուր միջնակարգ և մրցութային կարգով` անվճար նախնական (արհեստագործական), միջին, բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթություն:

4. Պետական հանրակրթական դպրոցների առաջինից երրորդ դասարանների աշակերտներին պետությունը, պետական բյուջեի միջոցների հաշվին, անվճար ապահովում է դասագրքերով, բացառությամբ օտար լեզուների և երաժշտության դասագրքերի, իսկ սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներին` տարրական ընդհանուր կրթական ծրագրերով նախատեսված դասագրքերով:

5. Արտակարգ ընդունակություններ դրսևորած սովորողներին պետությունն աջակցում է` ստանալու համապատասխան մակարդակի կրթություն` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

6. Պետությունը անհրաժեշտ պայմաններ է ստեղծում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող քաղաքացիների զարգացման առանձնահատկություններին համապատասխան կրթություն ստանալու և սոցիալական հարմարվածությունն ապահովելու նպատակով։

7. Պետությունը նպաստում է, որ կրթական գործունեությանը մասնակցի նաև սփյուռքահայությունը:

(6-րդ հոդվածը փոփ. 20.11.00 ՀՕ-107, լրաց. 11.12.02 ՀՕ-471-Ն, խմբ. 25.05.05 ՀՕ-137-Ն, փոփ. 08.07.05 ՀՕ-165-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։