Հոդված 23. Մեղրատու մեղուների հիվանդության կանխարգելումը, բուժումը, մեղվաընտանիքների վնասատուների դեմ պայքարը
Հոդված 23. Մեղրատու մեղուների հիվանդության կանխարգելումը, բուժումը, մեղվաընտանիքների վնասատուների դեմ պայքարը
1. Մեղրատու մեղուների հիվանդության կանխարգելումը, բուժումը, մեղվաընտանիքների վնասատուների դեմ պայքարը իրականացնում է լիազոր մարմինը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:
2. Ֆիզիկական և իրավաբանական անձինք մեղվաընտանիքների հիվանդության կանխարգելման, բուժման ու մեղվաընտանիքների վնասատուների դեմ պայքար իրականացնելու նպատակով, Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան, կարող են ներգրավել անասնաբուժության ոլորտում լիցենզիա ունեցող ֆիզիկական և իրավաբանական անձանց:
3. Ֆիզիկական և իրավաբանական անձինք պարտավոր են մեղվանոցների սանիտարական անձնագիր ունենալ: Սանիտարական անձնագրի վարումը և հանձնումը իրականացնում է լիազոր մարմինը: