Անցնել բովանդակությանը

Հոդված 5. Վճարումներ և ծախսեր

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 5. Վճարումներ և ծախսեր

5.1. Հիմնադրամի հաշվին կատարվող վճարումներն ու ծախսերը: Հիմնադրամի բոլոր հիմնավորված վճարումները, ծախսերը, մասնագետների վարձատրությունը, ինչպես նաև հարկերը և այլ պարտադիր պետական մուծումները, որոնք կապված են գործունեության հետևյալ ոլորտների հետ, պետք է կատարվեն ուղղակիորեն Հիմնադրամի կողմից, կամ, եթե կատարվել են Կառավարչի կամ վերջինիս ներկայացուցիչների կամ խորհրդատուների կողմից Հիմնադրամը պետք է փոխհատուցի Կառավարչին.

1) Հիմնադրամի կանոնադրության կամ սույն Պայմանագրի փոփոխումը.

2) Արժեթղթերի մասին ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով Հիմնադրամի արժեթղթերի գրանցումը, բորսայում կամ գնանշման ծառայության կողմից դրանց գնանշումը, ինչպես նաև բրոքերային կոմիսիոն մուծումները.

3) Հիմնադրամի հարցերը (բացառությամբ կառավարման վարձի կամ պարգևատրման համար Կառավարչի կողմից մուծված կամ մուծման ենթակա շահութահարկը կամ եկամտահարկը), ներառյալ հարկերի հաշվարկման, իրավաբանական և հաշվապահական վերլուծության, հարկերի մուծման և փաստաթղթերի լրացման հետ կապված ծախսերը.

4) Հիմնադրամի Պահառուի հիմնական վարձատրությունը.

5) Հիմնադրամի Վարչության անդամների վարձատրությունը:

5. 2. Կառավարչի հաշվին կատարվող վճարումներն ու ծախսերը: Բացառությամբ սույն Պայմանագրի 5.1. կետով նախատեսված դեպքերի, Կառավարիչը վճարում է Հիմնադրամի, Կառավարչի կամ վերջինիս ներկայացուցիչների և խորհրդատուների այն ծախսերը (ներառյալ` առանց սահմանափակման, աշխատողների վարձատրության, գործուղման, բնակեցման, ինչպես նաև Հիմնադրամի ու Կառավարչի հեռահաղորդակցման, գրասենյակների ու գրասենյակային սարքավորումների հետ կապված ծախսերը), որոնք առնչվում են Հիմնադրամի գործունեության և Կառավարչի` սույն Պայմանագրով նախատեսված պարտավորությունների կատարման հետ: Կառավարիչը Հիմնադրամից չի ստանում այդ վճարումների ու ծախսերի համար որևէ փոխհատուցում:

5.3. Տնօրենների վարձատրությունը: Տնօրենների աշխատավարձն ու ծախսերը, ինչպես նաև նմանատիպ այլ վճարումները, որոնք ստացել են Կառավարիչը կամ իր աշխատողները այն ընկերություններից, որոնցում Հիմնադրամն ունի Արժեթղթեր, պետք է փոխանցվեն Հիմնադրամին:

5.4. Կանխիկ դրամական պահուստ: Կառավարիչը պարտավոր է իր միջոցներից առանձնացնել և մշտապես պահել առնվազն ------- ԱՄՆ դոլարի` դրամով արտահայտված համարժեքին հավասար կանխիկ դրամական պահուստ` սույն Պայմանագրով Կառավարչին վերապահված ծախսերը վճարելու համար:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։