Անցնել բովանդակությանը

Հոդված 9. Եզրափակիչ դրույթներ

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 9. Եզրափակիչ դրույթներ

9.1. Կիրառվող օրենքը: Սույն Պայմանագիրը կարգավորվում և մեկնաբանվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

9.2. Վեճերի լուծումը: Սույն Պայմանագրից բխող կամ սույն Պայմանագրի հետ առնչվող բոլոր վեճերը լուծվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

9.3. Պայմանագրի փոփոխումը.

Ա. Սույն Պայմանագիրը կարող է փոփոխվել միայն Հիմնադրամի և Կառավարչի միջև կնքված գրավոր պայմանագրով:

Բ. Սույն Պայմանագրի բոլոր փոփոխությունները ենթակա են հաստատման Վարչության և բաժնետերերի Ընդհանուր ժողովի կողմից, սակայն Ընդհանուր ժողովի հաստատման ենթակա չեն այն փոփոխությունները, որոնց կատարումն անհրաժեշտ է սույն Պայմանագրի դրույթները Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրության պահանջներին համապատասխանեցնելու համար:

9.4. Իրավունքների ու պարտականությունների փոխանցում: Սույն Պայմանագրով նախատեսված իրավունքներն ու պարտականությունները փոխանցման ենթակա չեն:

9.5. Ծանուցումներ:

Ա. Սույն Պայմանագրով նախատեսված ծանուցումները պետք է լինեն գրավոր և ուղարկվեն տելեքսի, հեռապատճենահանման կամ սուրհանդակային ծառայության միջոցով կամ պատվիրված նամակով:

Ծանուցումները պետք է ուղարկվեն հետևյալ հասցեներով կամ համապատասխան կողմի հայտնած որևէ այլ հասցեով.

1. Կառավարչին` (անվանումը և հասցեն)

2. Հիմնադրամին` (անվանումը և հասցեն)

Բ. Սույն կետի պահանջներին համապատասխան ուղարկված ծանուցումները համարվում են ստացված և իրավաբանական ուժ ունեցող իրենց ուղարկման օրվան հաջորդող օրը:

9.6. Հոդվածների և կետերի վերնագրերը սույն Պայմանագրում օգտագործվում են միայն հղումների կատարման նպատակով և չպետք է ազդեցություն ունենան սույն Պայմանագրի մեկնաբանման վրա:

9.7. Ամբողջ Պայմանագիրը: Սույն Պայմանագիրը կազմում և բովանդակում է կողմերի միջև կնքված ամբողջ պայմանագիրը և վերացնում է սույն Պայմանագրի առարկայի շուրջ կողմերի միջև նախկինում ձեռքբերված բոլոր պայմանավորվածությունները:

Սույն Պայմանագիրը կազմված է 2 օրինակից և ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

Կողմերի հասցեները`

Հիմնադրամի Կառավարչի

------------------------------ ----------------------------

------------------------------ ----------------------------

(ստորագրությունը) (ստորագրությունը) 

ՀԱՎԵԼՎԱԾ 3

ՀՀ կառավարության 1994թ. սեպտեմբերի 30-ի

N 469 որոշմամբ հաստատված կանոնադրության

ՊԱՀԱՌՈՒԹՅԱՆ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ

Պահառության պայմանագիրը (սույն Պայմանագիրը) կնքված է

-----------------------199 թ. --------------- Ինվեստիցիոն հիմնադրամի

(այսուհետև` Հիմնադրամ)` հանձին --------------------- և --------------

(այսուհետև` Պահառու)` հանձին -----------------------միջև:

Սույն Պայմանագրում օգտագործվող և ստորև այլ կերպ չսահմանված բոլոր հատուկ անունները սահմանված են Հայաստանի Հանրապետությունում Ինվեստիցիոն հիմնադրամների վերաբերյալ Կանոնադրության առաջին գլխում:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։