Հոդված 5. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 85.1-րդ հոդվածով.
Հոդված 5. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 85.1-րդ հոդվածով.
«Հոդված 85.1. Արտադրության և սպառման թափոնները բնական միջավայրում, բնակավայրերում այրելը
Արտադրության և սպառման, ինչպես նաև տերևաթափից առաջացած թափոնները բնական միջավայրում, բնակավայրերում, դրանց շրջակայքում ու դրանց այրման համար չնախատեսված կաթսայատներում, վառարաններում և այլ սարքերում այրելը`
առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` երկուհարյուրապատիկի չափով:»: