Հոդված 7. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 169.19-րդ հոդվածով.
Հոդված 7. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 169.19-րդ հոդվածով.
«Հոդված 169.19. «Անշարժ աղբյուրներից մթնոլորտ արտանետված վնասակար նյութերի մասին», «Թափոնների առաջացման, օգտագործման և հեռացման մասին» և «Ջրօգտագործման մասին» տարեկան վարչական-վիճակագրական հաշվետվությունները սահմանված կարգով և ժամկետներում չներկայացնելը
«Անշարժ աղբյուրներից մթնոլորտ արտանետված վնասակար նյութերի մասին», «Թափոնների առաջացման, օգտագործման և հեռացման մասին» և «Ջրօգտագործման մասին» տարեկան վարչական-վիճակագրական հաշվետվությունները հաշվետու իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի կողմից բնապահպանական մարմնին սահմանված ժամկետներում և կարգով չներկայացնելը`
առաջացնում է տուգանքի նշանակում անհատ ձեռնարկատերերի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի ութսունապատիկից մինչև հարյուրհիսնապատիկի չափով:»: