Հոդված 1
Հոդված 1.
«Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության 2007 թվականի հոկտեմբերի 11-ի ՀO-195-Ն oրենքի (այսուհետ՝ Օրենք) 36-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-րդ կետով`
«3.1) ներդրումային ընկերության ֆիրմային անվանման գրանցման հայտը, որին ներկայացվող պահանջները, դրա հետ ներկայացվող փաստաթղթերի ցանկը, ինչպես նաև հայտի քննարկման ու ֆիրմային անվանման և դրա փոփոխությունների գրանցման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Ֆիրմային անվանումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով.»: