Հոդված 1
Հոդված 1.
«Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության 2007 թվականի փետրվարի 22-ի ՀՕ-81-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 7-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 16-րդ կետով`
«16) իր կողմից սահմանված կարգով՝
ա. ԻԿԱՕ և(կամ) քաղաքացիական ավիացիայի միջազգային այլ կազմակերպությունների կողմից սահմանված պահանջներին, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված լիցենզիա ունեցող մասնագիտացված ավիացիոն ուսումնական հաստատությունների համապատասխանության ուսումնասիրությունները և համապատասխանության վկայականի տրամադրումը,
բ. օտարերկրյա մասնագիտացված ավիացիոն ուսումնական հաստատությունների կողմից տրված փաստաթղթերի ուսումնասիրությունները և ճանաչումը:»: