Հոդված 8
Հոդված 8
. Օրենքի 35-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ մասով`
«5. Օդանավի հրամանատարի, երկրորդ օդաչուի, շտուրմանի, բորտինժեների, բորտռադիստի և բորտօպերատորի առավելագույն տարիքը չի կարող գերազանցել 65 տարին: Օդանավի թռիչքի ժամանակահատվածում թռիչքային անձնակազմում նշված ավիացիոն մասնագետներից 60 տարին անց կարող է լինել միայն մեկը:»: