Հոդված 12
Հոդված 12.
Օրենքի 52-րդ հոդվածում`
1) 4-րդ մասի «համակարգող լիազոր մարմնի իրավասությունը վերապահվում է լիազորված մարմնին» բառերը փոխարինել «համակարգում է լիազոր մարմինը» բառերով.
2) 7-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«7. Ավիացիոն անվտանգությունն ապահովում են օդանավակայանների ավիացիոն անվտանգության ծառայությունները: Հայաստանի Հանրապետությունում գրանցված օդանավ շահագործող կազմակերպություններն ավիացիոն անվտանգության մասով իրենց գործառույթների ապահովման նպատակով կարող են ստեղծել ավիացիոն անվտանգության ծառայություններ:
Օդանավակայաններում ոստիկանության և ազգային անվտանգության բնագավառներում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինները գործում են օրենքով իրենց վերապահված լիազորությունների շրջանակներում:
Ավիացիոն անվտանգության ծառայությունները հանդիսանում են հատուկ կանոնադրական խնդիրներ իրականացնող ծառայություններ, և նրանց աշխատողներին ծառայողական պարտականությունների կատարման ընթացքում թույլատրվում է կրել և կիրառել ծառայողական զենք՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, ինչպես նաև կրել սահմանված ձևի համազգեստ:
Ավիացիոն անվտանգության ծառայությունների անձնակազմերի անդամների մասնագիտական պատրաստվածությունը հավաստվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված լիցենզիա ունեցող մասնագիտացված ավիացիոն ուսումնական հաստատության կամ օտարերկրյա մասնագիտացված ավիացիոն ուսումնական հաստատության կողմից տրված և լիազորված մարմնի կողմից ճանաչված փաստաթղթով:
Լիազորված մարմինը սահմանում է ավիացիոն անվտանգության ծառայությունների անձնակազմերի անդամների մասնագիտական պատրաստվածություն անցած և դրա հիման վրա գործող վկայականներ կրող ավիացիոն անվտանգության ծառայությունների անձնակազմերի անդամների մասնագիտական պատրաստվածության, դրա շարունակական ապահովման, ատեստավորման, ինչպես նաև վերապատրաստմանն ուղղված կանոնակարգեր:»: