ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 17-Ի ՆԿ-158-Ն ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` որոշում եմ.
Հայաստանի Հանրապետության Նախագահի 2008 թվականի սեպտեմբերի 17-ի «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ռազմավարական վերանայման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու մասին» ՆԿ-158-Ն կարգադրության 3-րդ կետով հաստատված` Հայաստանի Հանրապետության պաշտպանության ռազմավարական վերանայման իրականացման փուլերի ժամանակացույցը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ս. Սարգսյան
2009 թ. օգոստոսի 4
Երևան
ՆԿ-121-Ն
Հավելված
ՀՀ Նախագահի
2009թ. օգոստոսի 4-ի
ՆԿ-121-Ն կարգադրության
Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Ց ՈՒ Յ Ց
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ
ՎԵՐԱՆԱՅՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՓՈՒԼԵՐԻ
Հ. ՓՈՒԼԵՐԸ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ
ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ
ԺԱՄԿԵՏԸ
1. ՀՀ անվտանգության միջավայրի և սպառնալիքների գնահատման փաստաթղթերի մշակում Միջգերատեսչական
հանձնաժողով մինչև
01.01.2009թ.
2. Պլանավորման փաստաթղթերի մշակում (ՀՀ անվտանգության սպառնալիքների գնահատման հիման վրա).
- ՀՀ անվտանգության սպառնալիքների հիմնավորումները և զարգացման սցենարները,
- ՀՀ ռազմավարական պլանավորման նկատառումները,
- ՀՀ անվտանգության սպառնալիքների չեզոքացման առաքելությունները,
- ՀՀ ռազմավարական պլանավորման փաստաթղթերի ցանկը ՀՀ ՊՆ և ԶՈՒ ԳՇ (միջգերատեսչական
հանձնաժողովի համաձայնությամբ) մինչև
01.07.2009թ.
3. Ռազմական առաջադրանքների որոշում և սահմանում ՀՀ ՊՆ և ԶՈՒ ԳՇ մինչև
01.04.2010թ.
4. Զորային կառույցի բարեփոխումների ծրագրի մշակում ՀՀ ՊՆ և ԶՈՒ ԳՇ
(միջգերատեսչական հանձնաժողովի համաձայնությամբ) մինչև
01.10.2010թ.
5. Վերանայման արդյունքների վերաբերյալ որոշումների կայացում ՀՀ Նախագահ,
ՀՀ կառավարություն,
ՀՀ ՊՆ մինչև
01.11.2010թ.
6. Հասարակական իրազեկում և իրագործման ծրագրերի մշակում ՀՀ Նախագահ,
ՀՀ կառավարություն,
ՀՀ ՊՆ մինչև
01.01.2011թ.:
ՀՀ Նախագահի աշխատակազմի
ղեկավար Կ. Կարապետյան