Անցնել բովանդակությանը

Հոդված 4

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 4.

Օրենքի 15-րդ հոդվածում`

1) 1-ին մասի երրորդ պարբերությունը լրացնել «, բացի վերադաս մաքսային մարմնի վարչության պետի և մաքսատան պետի պաշտոն զբաղեցնող անձանցից» բառերով.

2) 9-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«9. Ատեստավորումն անցկացվում է հետևյալ եղանակներով`

1) փաստաթղթային.

2) թեստավորման և հարցազրույցի միջոցով, իսկ վերադաս մաքսային մարմնի oպերատիվ ստորաբաժանումներում ծառայություն անցնողների համար նաև ֆիզիկական պատրաստվածության, զենքի և հատուկ միջոցների տիրապետման գծով` ատեստավորման հանձնաժողովի սահմանած կարգով:».

3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 9.1-րդ և 9.2-րդ մասերով`

«9.1. Այն մաքսային ծառայողները, որոնք ունեն զբաղեցրած պաշտոնի ենթախմբի համար նախատեսված առավելագույն հատուկ կոչում, ենթակա են փաստաթղթային ատեստավորման:

Փաստաթղթային ատեստավորումն անցկացվում է ծառայողական բնութագրի հիման վրա` հարցազրույցի միջոցով: Հարցազրույցն անցկացվում է մաքսային ծառայության տվյալ պաշտոնի նկարագրի դրույթների շրջանակներում` նրանց գործնական կարողություններն ստուգելու նպատակով:

Ատեստավորման հանձնաժողովը յուրաքանչյուր մաքսային ծառայողի համար քվեարկության է դնում սույն մասի չորրորդ պարբերության 1-ին կետով նախատեսված որոշումը, որը հանձնաժողովի քվեարկությանը մասնակցած անդամների ձայների մեծամասնությամբ չընդունվելու դեպքում ընդունված է համարվում սույն մասի չորրորդ պարբերության 2-րդ կետով նախատեսված որոշումը:

Փաստաթղթային ատեստավորման արդյունքի հիման վրա ատեստավորման հանձնաժողովն ընդունում է հետևյալ որոշումներից մեկը`

1) համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին.

2) ենթակա է ատեստավորման թեստավորման և հարցազրույցի միջոցով:

9.2. Թեստավորման և հարցազրույցի միջոցով ատեստավորման ենթակա են այն մաքսային ծառայողները`

1) որոնք փաստաթղթային ատեստավորման ենթակա չեն.

2) որոնց վերաբերյալ ատեստավորման հանձնաժողովն ընդունել է սույն հոդվածի 9.1-րդ մասի չորրորդ պարբերության 2-րդ կետում նշված որոշումը:

Թեստերը կազմում, հարցազրույցն անցկացնում և արդյունքները գնահատում է ատեստավորման հանձնաժողովը` սույն oրենքի 13-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված կարգով:».

4) 12-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ և 5-րդ կետերով`

«4) զբաղեցրած պաշտոնին մաքսային ծառայողի համապատասխանության մասին.

5) մաքսային ծառայողին զբաղեցրած պաշտոնից իջեցնելու մասին:»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։