Հոդված 8
Հոդված 8.
Օրենքի 21-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ մասով`
«5. Մաքսային ծառայողի վարքագծի (էթիկայի) կանոնները խախտելու կամ ծառայողական պարտականությունները պարբերաբար չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար մաքսային ծառայողին հերթական հատուկ կոչման ներկայացնելը կարող է պատճառաբանված մերժվել` ծառայողական քննություն անցկացնող հանձնաժողովի եզրակացության հիման վրա:»: