Անցնել բովանդակությանը

Հոդված 13

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 13.

Օրենքի 37-րդ հոդվածում`

1) երրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«Մաքսային մարմնի կամ մաքսային ծառայողի գործողությունները կամ անգործությունը կարող են գանգատարկվել վերադաս մաքսային մարմնի գանգատարկման հանձնաժողովին կամ բողոքարկվել դատարան:».

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություններով`

«Մաքսային մարմնի կամ մաքսային ծառայողի գործողությունների, անգործության, ինչպես նաև մաքսային ծառայությանն առնչվող վեճերի լուծման նպատակով վերադաս մաքսային մարմնում մշտապես գործում է գանգատարկման հանձնաժողով:

Վերադաս մաքսային մարմնի գանգատարկման հանձնաժողովը (այսուհետ` Գանգատարկման հանձնաժողով) վերադաս մաքսային մարմնի ղեկավարի կողմից ձևավորվող, վերադաս մաքսային մարմնում մշտապես գործող մարմին է, որը բաղկացած է նախագահից և վեց անդամից, որոնք իրենց աշխատանքը հանձնաժողովում համատեղում են զբաղեցրած մաքսային ծառայության պաշտոնների հետ: Գանգատարկման հանձնաժողովի որոշումներն իրավազոր են, եթե դրանց կայացմանը մասնակցել է առնվազն հինգ անդամ: Որոշումներն ընդունվում են բաց քվեարկությամբ, պարզ մեծամասնության ձևով:

Գանգատարկման հանձնաժողովին դիմում-գանգատ ներկայացրած անձը համապատասխան նիստի անցկացման վայրի և ժամանակի մասին նախապես ծանուցվում է: Գանգատարկման հանձնաժողովի նիստին կարող են մասնակցել դիմում-գանգատ ներկայացրած անձը և (կամ) վերջինիս լիազորած անձը: Դիմում-գանգատները վերադաս մաքսային մարմնի կողմից քննության են առնվում, որոնց վերաբերյալ դիմում-գանգատի ընդունման օրվանից հետո` 30 օրվա ընթացքում, ընդունվում են որոշումներ: Առանձին դեպքերում վերադաս մաքսային մարմնի ղեկավարի որոշմամբ նշված ժամկետը կարող է երկարաձգվել մինչև 15 օրով, որի մասին իրազեկվում է դիմումատուն: Գանգատարկման հանձնաժողովի նիստի ավարտից հետո գանգատարկման հանձնաժողովը դիմում-գանգատ ներկայացնողին ուղարկում է դիմում-գանգատի վերաբերյալ հանձնաժողովի կայացրած որոշումը:

Գանգատարկման հանձնաժողովի աշխատակարգը և անհատական կազմը սահմանում է վերադաս մաքսային մարմնի ղեկավարը:»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։