Հոդված 1
Հոդված 1
Սույն Փոխըմբռնման հուշագրի նպատակն է մշակել և իրականացնել տեխնիկական ու գիտական համագործակցություն, իրագործել նախագծեր և ծրագրեր գյուղատնտեսության բնագավառում, մասնավորապես հետևյալ ոլորտներում.
● պարենային և ոչ պարենային մշակաբույսերի արտադրություն,
● բուսաբուծություն,
● սերմնարտադրություն,
● բանջարեղենի արտադրություն, խաղողագործություն և գինեգործություն,
● գյուղատնտեսական ապրանքների ծագման պաշտպանության համատեղ երաշխիքներ,
● գյուղատնտեսական տեխնիկայի արտադրություն,
● բիոտեխնոլոգիաներ,
● անասնապահություն և քաղցրահամ ջրերում ձկնաբուծություն,
● անասնակերի արտադրություն,
● սննդարդյունաբերություն և սննդամթերքի շղթայի անվտանգություն,
● բույսերի պաշտպանություն և բույսերի առողջություն,
● կենդանիների առողջություն,
● բիովառելիք, բիոէներգետիկա,
● ագրոբիզնեսի հետազոտություններ, ներառյալ շուկայի հետազոտումը,
● գյուղական զարգացում,
● գյուղատնտեսական մասնագիտական ուսուցում: