Հոդված 10
Հոդված 10
Սույն Փոխըմբռնման հուշագիրն ուժի մեջ է մտնում Կողմերի կողմից այն ստորագրվելու օրվանից:
Սույն Փոխըմբռնման հուշագիրը կնքվում է հինգ տարի ժամկետով, որից հետո այն ինքնաբերաբար կերկարաձգվի հաջորդ հինգ տարիների համար, եթե Կողմերից որևէ մեկը սույն Փոխըմբռնման հուշագրի ժամկետը լրանալուց առնվազն վեց ամիս առաջ մյուս Կողմին չծանուցի այն դադարեցնելու իր մտադրության մասին:
Սույն Փոխըմբռնման հուշագրի գործողությունը չի ազդի սույն Հուշագրի շրջանակներում Կողմերի կողմից պատշաճ կերպով համաձայնեցված, սակայն մինչև սույն Փոխըմբռնման հուշագրի գործողության դադարեցումը չավարտված որևէ նախագծի կամ ծրագրի իրագործման վրա, եթե առանձին արձանագրությամբ Կողմերը այլ համաձայնություն ձեռք չեն բերել:
Կատարված է Բուդապեշտ քաղաքում 2009 թվականի նոյեմբերի 10-ին, երկու բնօրինակով` հայերեն, հունգարերեն և անգլերեն, ընդ որում` բոլոր տեքստերն էլ հավասարազոր են: Մեկնաբանման ժամանակ տարաձայնությունների դեպքում գերակայում է անգլերեն տեքստը:
Հուշագիրն ուժի մեջ է մտել 2009թ. նոյեմբերի 10-ին: