Հոդված 3
Հոդված 3
Համագործակցության նախագծերն իրագործվում են հետևյալ եղանակներով.
ա) կրթության, մասնագիտական ուսուցման և հետազոտությունների ոլորտում համատեղ և համակարգված ջանքեր` խթանելու համար գյուղատնտեսության բնագավառում տնտեսական և սոցիալական զարգացումը,
բ) սեմինարների և խորհրդաժողովների կազմակերպում, սույն Փոխըմբռնման հուշագրի 1-ին հոդվածում նշված ոլորտների վերաբերյալ տեղեկատվության փոխանակում և գյուղատնտեսությանը վերաբերող փաստաթղթերի ընդհանուր փոխանակում,
գ) տեխնիկական համագործակցության ցանկացած այլ ձև, որն ուղղված է Կողմերի գյուղատնտեսության զարգացմանը: