Հոդված 4
Հոդված 4
Ագրոբիզնեսի ծրագրերի շրջանակներում Կողմերն իրականացնում են տեխնիկական համագործակցություն հետևյալ եղանակներով.
ա) մասնագիտացում, մասնագիտական հետագա ուսուցում և տեխնիկական փորձնական դասընթացներ կրթաթոշակների միջոցով,
բ) տեխնիկական խորհրդատվություն և փորձագետների, մասնագետների ու գիտնականների կողմից մատուցվող խորհրդատվական ծառայություններ,
գ) նախագծերի իրագործման համար անհրաժեշտ գործիքների և նյութերի փոխանակում,
դ) տեղեկատվության և փորձի փոխանակում` համաձայն յուրաքանչյուր երկրում կիրառվող օրենսդրության: