Անցնել բովանդակությանը

ՕԶՈՆԱՅԻՆ ՇԵՐՏԸ ՔԱՅՔԱՅՈՂ ՆՅՈՒԹԵՐԻ ՄԱՍԻՆ ՄՈՆՐԵԱԼԻ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵԿԻՆՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ

Արձանագրությունընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում

Ակտը բացվել է սկզբից՝ ստորև առաջին հոդվածի տեքստն է։

Հոդված 1

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 1

Փոփոխություն

Ա. Հոդված 2, կետ 5

Արձանագրության 2-րդ հոդվածի 5-րդ կետում «2Ա-ից 2Ե հոդվածներ» բառերին պետք է փոխարինեն «2Ա-ից 2Զ հոդվածներ» բառերը:

Բ. Հոդված 2, կետ 8 (ա) և կետ 11

Արձանագրության 2-րդ հոդվածի 8(ա) կետում և 11-րդ կետում «2Ա-ից 2Ը հոդվածներ» բառերին պետք է փոխարինեն «2Ա-ից 2Թ հոդվածներ» բառերը:

Գ. Հոդված 2Զ, կետ 8

Արձանագրության 2Զ հոդվածի 7-րդ կետից հետո պետք է ավելացվի հետևյալ կետը.

8. Նշված նյութերից մեկը կամ ավելին արտադրող յուրաքանչյուր Կողմ պետք է երաշխավորի, որ 2004թ. հունվարի 1-ից սկսած` տասներկու ամսվա ընթացքում և հետագա յուրաքանչյուր տասներկուամսյա ժամանակահատվածում Գ Հավելվածի I Խմբում նշված վերահսկվող նյութերի արտադրման հաշվարկային մակարդակը չի գերազանցի տարեկան միջինը.

ա) Գ Հավելվածի I Խմբում նշված վերահսկվող նյութերի 1989թ. սպառման հաշվարկային մակարդակի և Ա Հավելվածի I Խմբում նշված վերահսկվող նյութերի 1989թ. սպառման հաշվարկային մակարդակի երկու ամբողջ ութ տասներորդական տոկոսի գումարը և

բ) Գ Հավելվածի I Խմբում նշված վերահսկվող նյութերի 1989թ. արտադրության հաշվարկային մակարդակի և Ա Հավելվածի I Խմբում նշված վերահսկվող նյութերի 1989թ. արտադրության հաշվարկային մակարդակի երկու ամբողջ ութ տասներորդական տոկոսի գումարը:

Այնուամենայնիվ, 5-րդ հոդվածի 1-ին կետի շրջանակներում գործող Կողմերի առաջնային ներքին պահանջները բավարարելու նպատակով, վերջիններիս արտադրության հաշվարկային մակարդակը կարող է, ըստ վերը սահմանված կարգի, անցնել այդ սահմանը` մինչև տասնհինգ տոկոսով գերազանցելով Գ Հավելվածի I Խմբում նշված վերահսկվող նյութերի արտադրության հաշվարկային մակարդակը:

Դ. Հավելված 2Թ

Արձանագրության 2Ը հոդվածից հետո պետք է ավելացվի հետևյալ հոդվածը.

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։