Անցնել բովանդակությանը

Հոդված 2

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 2

Սույն Փոխըմբռնման հուշագրի 1-ին հոդվածում նշված համագործակցությունը, մասնավորապես, ընդգրկում է հետևյալ հարցերը.

● նավահանգիստների կառավարման մարմինների, կազմակերպությունների և ՍԾՏՀ այլ երկրների շահագրգիռ մարմինների միջև տրանսպորտային գործընթացներում, տեխնիկական ապահովման և ենթակառուցվածքների ոլորտում համագործակցության խրախուսում ու աջակցում, ինչպես նաև տեղեկատվության փոխանակում.

● ՍԾՏՀ նավահանգիստների աշխատողների ուսուցման խթանում և ՍԾՏՀ նավահանգիստների և (կամ) ՍԾՏՀ ու ԵՄ նավահանգիստների աշխատողների միջև գիտելիքների փոխանակում.

● ՍԾՏՀ նավահանգիստների և (կամ) ՍԾՏՀ ու ԵՄ նավահանգիստների աշխատողների միջև փորձի (լավագույն գործելակերպի) փոխանցման խրախուսում ու աջակցում նավահանգստի զարգացման և նոր տեխնոլոգիաների կիրառման ոլորտներում.

● ՍԾՏՀ երկրների համար ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող նախագծերի որոշում, որոնց հնարավոր կլինի հետագայում օժանդակել` նպատակ ունենալով ամրապնդել տրանսպորտի տարբեր տեսակների համակցումն ու օժանդակել դրանց.

● միջազգային ծովային տրանսպորտի գործընթացներին մասնակից ՍԾՏՀ անդամ պետությունների միջև իրականացվող բեռնափոխադրողների միջազգային նավարկությունների ընթացքում ազատ և արդար մրցակցության երաշխավորում` նպատակ ունենալով նպաստել ՍԾՏՀ անդամ պետությունների ծով դուրս եկող նավերի` առևտրային բեռների միջազգային ծովային առևտրում անսահմանափակ և դրա արդյունքում արդար մասնակցությանը.

● տրանսպորտի բոլոր տեսակների մուտքի դյուրացում և բեռնարկղային փոխադրմանն աջակցում.

● ՍԾՏՀ տարածաշրջանում ծովի ապահովության և անվտանգության ամրապնդում.

● ՍԾՏՀ երկրներում շահագրգիռ բոլոր մարմինների շրջանում սույն Փոխըմբռնման հուշագրի և դրա կիրառության հիմնական սկզբունքների վերաբերյալ տեղեկատվության տարածում:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։