Հոդված 3
Հոդված 3
Փոխըմբռնման հուշագրի արդյունավետ կիրառմանն աջակցելու նպատակով Կողմերը կստեղծեն Ծովային մայրուղիների հարցերով հատուկ աշխատանքային խումբ` կազմված մասնակից Կողմերի իրավասու մարմինների նշանակած ներկայացուցիչներից, անհրաժեշտության դեպքում, նավահանգիստների կամ շահագրգիռ այլ մարմինների ներկայացուցիչներից:
Այս աշխատանքային խմբի իրավասության շրջանակներում են.
● ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում տեղեկատվության պատշաճ փոխանակման ապահովումը.
● առաջարկություններ ներկայացնելը` նավահանգստային շինությունների և դրանց աշխատանքների առումով սույն Փոխըմբռնման հուշագրի նպատակներին հասնելու համար.
● համատեղ գործողությունների ընթացքի վերահսկումը և դրանց վերաբերյալ հաշվետվություն ներկայացնելը.
● Ծովային մայրուղիների հարցերով ՍԾՏՀ երկրների միջև համագործակցության ընթացքի վերահսկումը և հաշվետվություն ներկայացնելը Կողմերի իրավասու մարմիններին, ինչպես նաև Տրանսպորտի հարցերով ՍԾՏՀ աշխատանքային խմբին.
● ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող ոլորտների որոշումը, անհրաժեշտության դեպքում, համապատասխան առաջարկություններ ներկայացնելը` համագործակցելով Կողմերի և (կամ) հանրային ու այլ մարմինների իրավասու իշխանությունների հետ.
● սույն Փոխըմբռնման հուշագրի շրջանակներում նման աշխատանքների համաձայնեցումը ԵՄ անդամ պետությունների և (կամ) երրորդ երկրների հետ.
● սույն Փոխըմբռնման հուշագրի կիրառման համար պահանջվող ցանկացած այլ աշխատանքի իրականացումը.
● Ծովային մայրուղիների զարգացման ծրագրին աջակցելու համար անհրաժեշտ բոլոր աշխատանքների շարունակական իրականացումը.
● Ծովային մայրուղիների նախագծի ֆինանսավորման համար հասանելի աղբյուրների ուսումնասիրումն ու որոշումը.
● Տրանսպորտի հարցերով ՍԾՏՀ աշխատանքային խմբին հստակ քայլեր և առաջարկություններ ներկայացնելր: