Հոդված 5
Հոդված 5
Փոխըմբռնման հուշագիրն ուժի մեջ է մտնում ութ Կողմերի ստորագրման կամ Փոխըմբռնման հուշագրի նպատակով պահանջվող իրավական ընթացակարգերի կատարման ավարտի մասին ՍԾՏՀ միջազգային մշտական քարտուղարությանը ծանուցելու ամսաթվին հաջորդող ամսվա առաջին օրվանից:
Ստորագրված է Բելգրադում 2007 թվականի ապրիլի 19-ին, մեկ բնօրինակով. անգլերեն:
ՀՀ-ի համար Հուշագիրը ուժի մեջ է մտել 2008թ. դեկտեմբերի 1-ին:
Ադրբեջանի Հանրապետության վերապահումը
«Սևծովյան տնտեսական համագործակցության տարածաշրջանում ծովային մայրուղիների զարգացման մասին» Փոխըմբռնման հուշագրի վերաբերյալ
1. Ադրբեջանի Հանրապետությունը հայտարարում է, որ «Սևծովյան տնտեսական համագործակցության տարածաշրջանում մայրուղիների զարգացման մասին» Փոխըմբռնման հուշագրում ամրագրված ոչ մի իրավունք, պարտավորություն կամ դրույթ չի կիրառվում Ադրբեջանի Հանրապետության կողմից Հայաստանի Հանրապետության նկատմամբ:
Ադրբեջանի Հանրապետությունն իրեն իրավունք է վերապահում ցանկացած ժամանակ փոփոխություն կատարելու սույն վերապահման 1-ին պարբերության մեջ նշված դրույթներում կամ չեղյալ ճանաչելու դրանք. մյուս Կողմերը գրավոր կծանուցվեն այդպիսի փոփոխությունների կամ չեղյալ ճանաչման մասին:
Ադրբեջանի Հանրապետության
արտաքին գործերի նախարար`
Էլմար Մամեդյարով
Հայաստանի Հանրապետության առարկությունը
2007թ. ապրիլի 19-ին Բելգրադում ստորագրված Սևծովյան տնտեսական համագործակցության տարածաշրջանում ծովային մայրուղիների զարգացման մասին Փոխըմբռնման հուշագրի նկատմամբ Ադրբեջանի Հանրապետության կողմից կատարված վերապահման դեմ
Հայաստանի Հանրապետությունն առարկում է 2007թ. ապրիլի 19-ին Բելգրադում ստորագրված Սևծովյան տնտեսական համագործակցության տարածաշրջանում ծովային մայրուղիների զարգացման մասին Փոխըմբռնման հուշագրի նկատմամբ կատարված վերապահման դեմ:
Ադրբեջանի Հանրապետության վերապահումը, լինելով բնույթով ընդհանուր և անորոշ, չունենալով կիրառման հստակ սահմաններ և պայմաններ, անհնարին է դարձնում նշված Փոխըմբռնման հուշագրի կիրառումը ոչ միայն Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև, այլև անհնար է դարձնում համագործակցությունը ՍԾՏՀ անդամ պետությունների միջև: Հիմնվելով Անդամ պետությունների կառավարությունների միջև կնքված միջազգային համաձայնագրերի և դրանց առնչվող կանոնների ու չափորոշիչների վրա` Փոխըմբռնման հուշագրի նպատակն է ամրապնդել տարածաշրջանային համագործակցությունը` փոխադրումների ենթակառուցվածքը և հարմարությունները, ինչպես նաև Սև և Կասպից ծովերում ծովային հաղորդակցությունը բարելավելու համար, ինչն արդեն իսկ խախտվում է Ադրբեջանի Հանրապետության վերապահմամբ:
Հայաստանի Հանրապետությունը հայտարարում է, որ Ադրբեջանի Հանրապետության վերապահումը Փոխըմբռնման հուշագրի նկատմամբ հակասում է Փոխըմբռնման հուշագրի առարկային և նպատակին, ինչն անթույլատրելի է միջազգային իրավունքի տեսանկյունից:
Հայաստանի Հանրապետությունն ընդգծում է նաև, որ Ադրբեջանի Հանրապետության վերապահումը չի համապատասխանում 1969թ. Միջազգային պայմանագրերի իրավունքի մասին Վիեննայի կոնվենցիայով (այսուհետ` Կոնվենցիա) վերապահմանը ներկայացվող պահանջներին, հետևաբար հակասում է Կոնվենցիայի դրույթներին: Մասնավորապես, համաձայն Կոնվենցիայի, պետությունը վերապահում կատարելով կարող է բացառել կամ փոփոխել պայմանագրի որոշ դրույթների իրավական ուժը, եթե դրանք կիրառվում են այդ իսկ պետության նկատմամբ: Սակայն Ադրբեջանի Հանրապետությունը իր վերապահման մեջ չի նշում որևէ որոշակի դրույթ, որի իրավական կիրառումը կցանկանար բացառել կամ փոփոխել, ուստի Ադրբեջանի Հանրապետությունը, նման վերապահում կատարելով, խախտում է Կոնվենցիայի դրույթները:
Հայաստանի Հանրապետությունը ցանկանում է Փոխըմբռնման հուշագրի կողմ հանդիսացող բոլոր պետությունների ուշադրությունը հրավիրել վերը հիշատակված հանգամանքների վրա և առաջարկում է Փոխըմբռնման հուշագրի ավանդապահին` հորդորել Ադրբեջանի Հանրապետությանը վերանայել իր վերապահումը 2007թ. ապրիլի 19-ին Բելգրադում ստորագրված Սևծովյան տնտեսական համագործակցության տարածաշրջանում ծովային մայրուղիների զարգացման մասին Փոխըմբռնման հուշագրի նկատմամբ: