Անցնել բովանդակությանը

Հոդված 11

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 11

Սույն Համաձայնագիրը ենթակա է վավերացման և ուժի մեջ է մտնում ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերն այն ստորագրած Կողմերի կողմից կատարվելու մասին երրորդ ծանուցագիրն ավանդապահին հանձնելու ամսաթվից:

Ներպետական ընթացակարգերն ավելի ուշ կատարած Կողմերի համար Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում համապատասխան ծանուցագիրն ավանդապահին հանձնելու ամսաթվից:

Կատարված է Դուշանբե քաղաքում 2007 թվականի հոկտեմբերի 5-ին, մեկ բնօրինակով, ռուսերեն: Բնօրինակը պահվում է Անկախ Պետությունների Համագործակցության գործադիր կոմիտեում, որը դրա հաստատված պատճենը կուղարկի սույն Համաձայնագիրն ստորագրած յուրաքանչյուր պետության:

Սույն Համաձայնագիրն ստորագրվել է Հայաստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության (վերապահումով), Ղրղզստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության, Տաջիկստանի Հանրապետության կողմից:

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել Բելառուսի Հանրապետության համար` 22.07.2009թ., Հայաստանի Հանրապետության համար` 22.07.2009թ., Ղրղզստանի Հանրապետության համար` 22.07.2009թ.:

Բելառուսի Հանրապետության վերապահումը

Անկախ Պետությունների Համագործակցության պետությունների ղեկավարների խորհրդի նիստի օրակարգի 9-րդ կետով

Անկախ Պետությունների Համագործակցությունում խաղաղության պահպանման կոլեկտիվ ուժերի անձնակազմի սոցիալական և իրավական երաշխիքների մասին Համաձայնագրի մասին

2007 թվականի հոկտեմբերի 5 ք. Դուշանբե

Անկախ Պետությունների Համագործակցությունում խաղաղության պահպանման հավաքական ուժերի անձնակազմի սոցիալական և իրավական երաշխիքների մասին Համաձայնագրին կից

«Բելառուսի Հանրապետությունը ելնում է նրանից, որ ԽՊՀՈՒ-ի անձնակազմին և անձնակազմի ընտանիքների անդամներին սոցիալական և իրավական երաշխիքների տրամադրման ծախսերի ֆինանսավորումն իրականացվում է Անկախ Պետությունների Համագործակցության պետությունների ղեկավարների խորհրդի՝ ԽՊՀՈՒ ստեղծելու մասին որոշման և ԽՊԳ անցկացնելու մանդատի հիման վրա իրենց զինվորական կազմավորումները, ոստիկանական և քաղաքացիական անձնակազմը ԽՊԳ համար հատկացնող Կողմերի ազգային բյուջեների միջոցների հաշվին»:

Ստորագրվել է Բելառուսի Հանրապետության նախագահ Ա. Լուկաշենկոյի կողմից:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։