Հոդված 1
Հոդված 1
Սույն Համաձայնագրի մեջ ներքոհիշյալ տերմինները նշանակում են.
Անկախ Պետությունների Համագործակցությունում խաղաղության պահպանման հավաքական ուժերի անձնակազմ (այսուհետ` ԽՊՀՈՒ անձնակազմ) -ռազմական, ոստիկանական և քաղաքացիական անձնակազմ, որից կազմավորվում է ԽՊՀՈՒ-ն,
ընդունող կողմ - պետություն, որի տարածքում անցկացվում է խաղաղության պահպանման գործողություն (այսուհետ` ԽՊԳ),
ուղարկող կողմ - ԽՊՀՈՒ-ի կազմին իր համակազմը հատկացնող պետություն,
ԽՊՀՈՒ-ի անձնակազմի ընտանիքների անդամներ - ամուսին (կին), երեխաներ և ծնողներ, ինչպես նաև այլ անձինք, ովքեր, ուղարկող կողմի օրենսդրությանը համապատասխան, ճանաչվում են ընտանիքի անդամներ,
ԽՊՀՈՒ-ի պատասխանատվության գոտի - իր վրա դրված առաջադրանքների կատարման ժամանակ ԽՊՀՈՒ-ի անձնակազմի տեղաբաշխման գոտի այն շրջաններում և այն սահմաններով, որոնք որոշվել են հակամարտության կողմերի միջև ձեռք բերված համապատասխան համաձայնագրերով և պայմանավորվածություններով` Անկախ Պետությունների Համագործակցության կողմից անցկացվող խաղաղության պահպանման գործողության մանդատին համապատասխան,
ԽՊՀՈՒ-ի անձնակազմի դրամական վարձատրություն - խաղաղության պահպանման գործողություն անցկացնելու ժամանակ ԽՊՀՈՒ-ի կազմում առաջադրանքների կատարման համար ԽՊՀՈՒ–ի անձնակազմին ամեն ամիս վճարվող դրամական միջոցներ: