Հոդված 3
Հոդված 3
Ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ ԽՊՀՈՒ-ի կազմից անձի զոհվելու (մահվան) դեպքում նրա ընտանիքի անդամներն իրավունք ունեն հավասար մասնաբաժիններով ստանալու 30 ամսվա դրամական վարձատրության չափով միանվագ լրացուցիչ նպաստ` որպես հավելում ազգային օրենսդրությամբ սահմանվածի:
Զոհվածի (մահացածի) մարմնի և անձնական իրերի տեղափոխումը հուղարկավորման վայր իրականացվում է սույն Համաձայնագրի 5-րդ հոդվածով սահմանված միջոցների հաշվին: