Հոդված 5
Հոդված 5
Փոխըմբռնման հուշագրում փոփոխություններ կատարելու ընթացակարգը
1) Փոխըմբռնման հուշագրում կարող են փոփոխություններ կատարվել ստորև ներկայացված ցանկացած ընթացակարգին համապատասխան.
ա) Յուրաքանչյուր Կողմի դիմելու դեպքում փոփոխություն կատարելու մասին նրա առաջարկը քննարկվում է ՍԾՏՀ տրանսպորտի հարցերով աշխատանքային խմբի կողմից:
բ) Եթե փոփոխությունը հաստատվում է քվեարկությանը ներկա գտնվող և քվեարկողների ձայների 2/3 մեծամասնությամբ, և եթե այդ մեծամասնությունը ներառում է քվեարկությանը ներկա գտնվող և քվեարկող Կողմերի ձայների 2/3-ը, ՍԾՏՀ Միջազգային մշտական քարտուղարության գլխավոր քարտուղարը այդ փոփոխությունները ներկայացնում է բոլոր Կողմերի հաստատմանը:
գ) Կողմերի 2/3 մեծամասնության կողմից այդ փոփոխություններն ընդունվելու դեպքում ՍԾՏՀ Միջազգային մշտական քարտուղարությունը բոլոր Կողմերին ծանուցում է այդ մասին, և փոփոխությունն ուժի մեջ է մտնում այդ ծանուցման օրվանից տասներկու ամիսը լրանալուց հետո:
2) Կողմերի առնվազն 1/3-ի դիմումի հիման վրա ՍԾՏՀ Միջազգային մշտական քարտուղարության գլխավոր քարտուղարը կարող է հրավիրել խորհրդաժողով, որին հրավիրվում են ՍԾՏՀ անդամ պետությունները: Սույն հոդվածի 1-ին պարբերության «ա» և «բ» ենթապարբերություններով սահմանված ընթացակարգը կիրառվում է այդպիսի խորհրդաժողովի կողմից քննարկման ներկայացված ցանկացած փոփոխության նկատմամբ: