Անցնել բովանդակությանը

ՍԵՎԾՈՎՅԱՆ ՕՂԱԿԱՁԵՎ ՄԱՅՐՈՒՂՈՒ ՀԱՄԱԿԱՐԳՎԱԾ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ

Հուշագիրընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում

Ակտը բացվել է սկզբից՝ ստորև առաջին հոդվածի տեքստն է։

Հոդված 1

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 1

Փոխըմբռնման հուշագրի նպատակները

1) Կողմերի միջև համագործակցության ամրապնդում Սևծովյան օղակաձև մայրուղու (ՍԾՕՄ) զարգացման համար, որը հանդիսանում է Սև ծովը շրջապատող միջազգային ճանապարհ` ուժի մեջ մտած համաձայնագրերին և համապատասխան կանոնակարգերին և չափանիշներին համապատասխան: Այսպիսի համագործակցությունում շեշտը հիմնականում դրվում է այնպիսի քաղաքականության մշակման վրա, այդ թվում` ընդհանուր սկզբունքների և գործողությունների, ինչպիսին է կազմակերպչական, օրենսդրական և տնտեսական քաղաքականությունը, ինչպես նաև դրա իրականացումը և հետևողական կատարումը.

2) ՍԾՕՄ-ի զարգացումը կարևոր քայլ է Սև ծովի օղակաձև միջանցքի ստեղծման, մուլտիմոդալ տրանսպորտային ցանցի համար և պետք է ընդգրկի հիմնական և հավելյալ ճանապարհային ենթակառուցվածքի պահպանումը, վերակառուցումը, վերականգնումը, զարգացումը և նոր շինարարությունը.

3) ՍԾՕՄ-ի նախագծման, կառուցման, տեխնիկական պահպանման, շահագործման և կառավարման հարցերում աջակցության ցուցաբերում Կողմերի տարածաշրջաններում Եվրոպական տրանսպորտային ընդգրկուն ենթակառուցվածքի շրջանակներում` այսպիսով թույլ տալով ստեղծել դեռևս գոյություն չունեցող օղակներ Սևծովյան տարածաշրջանի գործող մայրուղիների ցանցում.

4) նախադրյալների և պայմանների սահմանում միջոցների ամենաարդյունավետ օգտագործման և «նոու հաու»-ի (know-how) համար, որոնք ստացվել են հանրային և մասնավոր աղբյուրներից.

5) տարածաշրջանում գիտելիքի, փորձի, «նոու հաու»-ի հետագա տարածում, որոնք մինչև այս պահը ձեռք են բերվել ԵՄ-ի անդամ պետություններում:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։