Հոդված 2
Հոդված 2
ՍԾՕՄ-ի հիմնական առանձնահատկությունները
1) ՍԾՕՄ-ը մեծ թողունակությամբ մայրուղի է: Փոխըմբռնման հուշագրի 3-րդ հոդվածի համաձայն ստեղծված ՍԾՕՄ-ի Ղեկավար կոմիտեն կարող է ուսումնասիրել տվյալ մայրուղու հիմնական ճանապարհը, դրա հավելյալ օղակները, ինչպես նաև տեխնիկական պահանջները միջազգային կազմակերպությունների և ԵՄ-ի կողմից հաստատված առաջարկությունների և նորմերի, այդ թվում` «Միջազգային գլխավոր ավտոմայրուղիների մասին» եվրոպական համաձայնագրի (AGR) հիման վրա:
2) ՍԾՕՄ-ով նախատեսվում է տրամադրել համապատասխան որակի ծառայություններ` ապահովելով անվտանգություն, արագություն և հարմարավետություն` այսպիսով նպաստելով տնտեսական և սոցիալական զարգացմանը հօգուտ եվրոպական ամբողջ աշխարհամասի: Այս համատեքստում Կողմերը, հաշվի առնելով, որ ՍԾՕՄ-ի մասերը նաև անդրեվրոպական տրանսպորտային ցանցի մաս են կազմում, համաձայնում են առաջարկել իրավասու միջազգային իշխանություններին ՍԾՕՄ-ն ապագայում ներառել «Անդրեվրոպական գլխավոր տրանսպորտային առանցքները դեպի հարևան երկրներ և տարածաշրջաններ ընդարձակելու ցանց»-ում:
3) ՍԾՕՄ-ի երկարությունը մոտավորապես 7000 կմ է:
Հիմնական ճանապարհը և նրա հանգույցները կարող են ընդգրկել հետևյալ քաղաքները.
Ստամբուլ (Թուրքիա), Տրապիզոն (Թուրքիա), Բաթում (Վրաստան), Փոթի (Վրաստան), Երևան (Հայաստան), Բաքու (Ադրբեջան), Նովոռոսիյսկ (Ռուսաստան), Դոնի Ռոստով (Ռուսաստան), Տագանրոգ (Ռուսաստան), Մարիուպոլ (Ուկրաինա), Օդեսա (Ուկրաինա), Քիշնև (Մոլդովա), Բուխարեստ (Ռումինիա), Կոստանցա (Ռումինիա), Հասկովո ( Բուլղարիա), Սոֆիա ( Բուլղարիա), Նիշ (Սերբիա), Բելգրադ (Սերբիա), Տիրանա (Ալբանիա), Էդիրնե (Թուրքիա), Կոմոտինի (Հունաստան), Ալեքսանդրապոլիս (Հունաստան), Ստամբուլ (Թուրքիա):
4) ՍԾՕՄ-ի Ղեկավար կոմիտեն կմշակի հիմնական ճանապարհը և նրա հանգույցները ավելի ուշ փուլում: