Անցնել բովանդակությանը

ՍԵՎԾՈՎՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՎԵՀԱԺՈՂՈՎԻ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՆՁԵՌՆՄԽԵԼԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Արձանագրությունընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում

Ակտը բացվել է սկզբից՝ ստորև առաջին հոդվածի տեքստն է։

Գլուխ I · Սահմանումներ

Հոդված 1

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 1

Սույն Արձանագրության նպատակների համար՝

ա) «Կանոնադրություն» նշանակում է` 1998թ. հունիսի 5-ին Յալթայում ստորագրված Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության Կանոնադրություն,

բ) «խորհուրդ» նշանակում է` Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության արտաքին գործերի նախարարների խորհուրդ,

գ) «անդամ պետություններ» նշանակում է` այն պետությունները, որոնք 1998թ. հունիսի 5-ին Յալթայում ստորագրված Սևծովյան տնտեսական համագործակցության Կանոնադրության և սույն Արձանագրության կողմեր են,

դ) «ՍԾՏՀ ԽՎ» նշանակում է` Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողով,

ե) «անդամ պետությունների խորհրդարանների ներկայացուցիչներ» նշանակում է` համապատասխան ազգային խորհրդարանների կողմից նշանակված ազգային պատվիրակությունների անդամներ, ինչպես նաև փոխարինող պատվիրակներ, խորհրդատուներ, տեխնիկական փորձագետներ և ՍԾՏՀ ԽՎ և նրա մարմինների աշխատանքներին մասնակցող ազգային պատվիրակությունների քարտուղարներ,

զ) «ՍԾՏՀ ՄՄՔ» նշանակում է` Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության մշտական միջազգային քարտուղարություն,

է) «միջազգային քարտուղարության աշխատակազմ» նշանակում է` ՍԾՏՀ ԽՎ միջազգային քարտուղարության տնօրինության, մասնագիտական և տեխնիկական անձնակազմ,

ը) «ՍԾՏՀ ԽՎ սեփականություն» նշանակում է` սեփականություն (ներառյալ ֆոնդերը և այլ սեփականությունը, որոնք պատկանում են ՍԾՏՀ ԽՎ-ին, տիրապետվում և/կամ վերահսկվում են ՍԾՏՀ ԽՎ կողմից իրականացվող պաշտոնական պարտավորությունների համապատասխան),

թ) «շինություններ» նշանակում է` շենքեր կամ շենքերի մասեր (ներառյալ օժանդակ հողամասը), որոնք օգտագործվում են միայն ՍԾՏՀ ԽՎ նպատակների համար` անկախ դրանց սեփականության իրավունքից,

ժ) «արխիվ» նշանակում է` գրառումներ, նամակագրություն, փաստաթղթեր, հաշվապահական գրառումներ և ֆինանսական բոլոր փաստաթղթերը, ձեռագրերը, շարժական և անշարժ նկարները և ժապավենները, ձայնագրությունները, համակարգչային ծրագրերը, գրավոր նյութերը, տեսաժապավենները կամ սկավառակները, տեղեկատվական սկավառակները կամ ժապավենները, որոնք պատկանում են ՍԾՏՀ ԽՎ-ին կամ պահվում են նրա կողմից:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։