Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍ-ՀՈԿՏԵՄԲԵՐ ԱՄԻՍՆԵՐԻՆ ՉԻՆԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԱՆՀԱՅ ՔԱՂԱՔՈՒՄ ԿԱՅԱՆԱԼԻՔ` «ԲԱՐԵԿԵՑԻԿ ՔԱՂԱՔ, ԲԱՐԵԿԵՑԻԿ ԿՅԱՆՔ» ԽՈՐԱԳՐՈՎ «ՇԱՆՀԱՅ ԷՔՍՊՈ-2010» ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻՆ ՀՀ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀՀ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԵԼՈՒ ԵՎ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2010-04-01-ից մինչև 2011-01-11։

Ակտը բացվել է սկզբից՝ ստորև առաջին հոդվածի տեքստն է։

Հոդված 1

գործել է մինչև 2011-01-11Բացել ARLIS-ում

Հոդված 1

1) Սույն պայմանագրի առարկան է` սահմանել պայմանները, որոնցով Հայաստանի Հանրապետությունը կմասնակցի Չինաստանի Շանհայ Էքսպո 2010 ցուցահանդեսին (այսուհետ` Ցուցահանդես):

2) Ցուցահանդեսների միջազգային բյուրոյի (այսուհետ` ՑՄԲ) կողմից հաստատված ցուցահանդեսների Ընդհանուր կարգավորումները և Հատուկ Կարգավորումները կազմում են սույն պայմանագրի անբաժանելի մասը և պարտադիր են երկու կողմերի համար:

3) Կողմերն ընդունում են Ցուցահանդեսի գլխավոր հանձնակատարի հեղինակությունը` համաձայն 1928 թվականի նոյեմբերի 22-ին Փարիզում ստորագրված և 1948 թվականի մայիսի 10-ի, 1966 թվականի նոյեմբերի 16-ի և 1972 թվականի նոյեմբերի 30-ի արձանագրություններով փոփոխված և լրացված, ինչպես նաև 1982 թվականի հունիսի 24-ի փոփոխություններով Միջազգային ցուցահանդեսների կոնվենցիայի դրույթների (այսուհետ` Կոնվենցիա) և ՑՄԲ-ի կողմից ընդունված կանոնների, մասնավորապես Ընդհանուր Կարգավորման 5-րդ հոդվածի:

Գ լ ու խ 2

ՄԱՍՆԱԿՑԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔԸ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։