Հոդված 7
Հոդված 7
1) Մասնակիցն իրեն հատկացված տարածքում` համաձայն սույն պայմանագրի 2-րդ հոդվածի և համապատասխան կարգավորումներում ամրագրված դրույթների, երկրի ճաշատեսակները ցուցահանդեսի այցելուներին ներկայացնելու նպատակով կարող է հիմնել ռեստորան: Կազմակերպիչը չի ստանա ռեստորանի տարածքի վարձակալության հետ կապված լրացուցիչ վարձավճար, սակայն Մասնակիցը պետք է Կազմակերպչին ամսական վճարի ռոյալթի ռեստորանի առևտրային շրջանառությունից հետևյալ գնահատմանը համարժեք`
արագ սպասարկման սննդի կետից` ամբողջ շրջանառությունից ութ տոկոս (8%), կամ
սրճարանատիպ ռեստորանի համար` ամբողջ շրջանառության վեց տոկոս (6%), կամ
բարձրակարգ ռեստորանների համար` ամբողջ շրջանառության երեք տոկոս (3%):
2) Սույն հոդվածում և 8-րդ հոդվածում գործածվող «Առևտրային շրջանառություն» հասկացությունը նշանակում է Ցուցահանդեսի ամբողջ ընթացքում սպառողներից գանձված ընդհանուր գումարը ռեստորանային և այլ առևտրի ժամանակ:
3) Համաձայն սույն պայմանագրի 2-րդ հոդվածի` Մասնակիցն իրեն հատկացված տարածքում, բացառապես իր աշխատակազմի համար, կարող է կազմակերպել նաև սննդի և հանգստյան կետեր: Տվյալ ծառայության համար որևէ վճար չի գանձվում հօգուտ Կազմակերպչի: Ռեստորանը և հանգստյան գոտին գտնվում են հոդված 2-ով նախատեսված տարածքում:
4) Ռեստորանի և հանգստյան գոտու հիմնման հետ կապված մանրամասն պայմաններն ամրագրված են Ընդհանուր Կարգավորումների 34-րդ հոդվածում նշված N 9 Հատուկ Կարգավորումներում: