124.02/120.30.01.01
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
30 հունվարի 2001 թ.
ք. Երևան N 02/120
Հ Ր Ա Մ Ա Ն
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 2000-2001 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՐԱՀԱՆԳՉԱԿԱՆ ՆԱՄԱԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Իրավաբանական անձանց շինությունների 2000-2001 թվականների գույքահարկի հաշվարկման և վճարման հարցերը կարգավորելու նպատակով`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
Հաստատել «Իրավաբանական անձանց շինությունների 2000-2001 թվականների գույքահարկի հաշվարկման և վճարման կարգի վերաբերյալ» հրահանգչական նամակը:
Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարար Ա. Մանուկյան
ՀԱմաձայնեցվաԾ Է
ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ և ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ
_________Վ. ԽԱՉԱՏՐՅԱՆ
30.01.2001 Թ. ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
_________Ա. ՄԱՆՈՒԿՅԱՆ
30.01.2001 Թ.
Հ Ր Ա Հ Ա Ն Գ Չ Ա Կ Ա Ն Ն Ա Մ Ա Կ
Իրավաբանական անձանց շինությունների 2000-2002 թվականների գույքահարկի հաշվարկման եվ վճարման կարգի վերաբերյալ
(վերնագիրը փոփ. 24.01.02 N 02/102)
Սույն հրահանգչական նամակը մշակվել է «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25 հոդվածի հիման վրա և կարգավորում է իրավաբանական անձանց շինությունների 2000-2002 թվականների գույքահարկի հաշվարկման և վճարման կարգի մի քանի հարցեր:
(նախաբանը փոփ. 24.01.02 N 02/102)
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1) 2000 թվականի համար իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունները իրենց հաշվեկշիռներում (հաշվետվություններում) արտացոլված շինությունների համար գույքահարկը հաշվարկվում և վճարում են իրավաբանական անձանց համար սահմանված կարգով բացառությամբ գյուղացիական տնտեսությունների):
2) Օտարերկրյա իրավաբանական անձինք Հայաստանի Հանրապետության տարածքում իրենց պատկանող գույքահարկով հարկվող օբյեկտ հանդիսացող շինությունների համար գույքահարկը հաշվարկում և վճարում են սույն հրահանգով սահմանված ընդհանուր կարգին համապատասխան:
3) Գույքահարկի հաշվարկման նպատակով շինությունների մնացորդային արժեքը յուրաքանչյուր ամսվա 1-ի դրությամբ որոշվում է որպես սկզբնական (ձեռքբերման) արժեքի և հաշվապահական հաշվառումը կարգավորող օրենսդրությանը համապատասխան հաշվարկած մաշվածքի տարբերություն: Ընդ որում, եթե մնացորդային արժեքը փոքր է սկզբնական (ձեռքբերման) արժեքի 20%-ից, ապա գույքահարկի հաշվարկման համար հիմք է հանդիսանում սկզբնական (ձեռքբերման) արժեքի 20%-ը:
II. ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ
1) Իրավաբանական անձանց հաշվեկշիռներում (հաշվետվություններում) արտացոլված հասարակական և արտադրական նշանակության շինությունների գույքահարկի հաշվարկման համար կիրառվում է «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7 հոդվածի «ա» կետով սահմանված դրույքաչափը (06%):
2) Իրավաբանական անձանց հաշվեկշիռներում (հաշվետվություններում) արտացոլված բնակելի շինության գույքահարկի հաշվարկման համար կիրառվում է «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7 հոդվածի «գ» կետով սահմանված դրույքաչափերը:
III. ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԱՏԿԱՆՈՂ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ
1) Իրավաբանական անձանց պատկանող շինությունների համար գույքահարկի հաշվարկները ներկայացվում են շինությունների գտնվելու վայրի տարածքային հարկային մարմիններ: Նույն հարկային մարմնի սպասարկման տարածքի տարբեր համայնքներում գտնվող շինությունների համար ներկայացնում են առանձին հաշվարկներ:
2) Համայնքի վարչական տարածքից դուրս գտնվող շինությունների համար հաշվարկները ներկայացվում են իրավաբանական անձի գրանցման վայրի հարկային մարմնին:
3) Մինչև հարկային մարմինների կողմից իրականացվող ստուգումը, իրավաբանական անձանց կողմից նախորդ հաշվետու ժամանակաշրջանների գույքահարկի հաշվարկներում սխալները ինքնուրույն հայտնաբերելու դեպքում ներկայացվում է այդ ժամանակաշրջանի համար ճշտված հաշվարկ, կատարելով նշում «Ճշտված հաշվարկ»:
Հարկային մարմինների կողմից իրականացված ստուգման արդյունքներով արձանագրված գույքահարկի գումարները չեն արտացոլվում ներկայացվելիք գույքահարկի հաշվարկներում:
4) Իրավաբանական անձինք 2000 թվականի շինությունների գույքահարկի համար ներկայացնում են միայն տարեկան հաշվարկ` մինչև 2001 թվականի փետրվարի 25-ը ներառյալ:
IV. ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 2001-2002 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ
Իրավաբանական անձինք շինությունների 2001-2002 թվականների գույքահարկը հաշվարկում են և վճարում են «Իրավաբանական անձանց, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունների կողմից շինությունների գույքահարկը հաշվարկելու և վճարելու մի քանի հարցերի մասին» (գրանցված ՀՀ արդարադատության նախարարության կողմից 12.04.99 թ. պետական գրանցման թիվ 43990052) հրահանգչական նամակով սահմանված կարգով և ժամկետներում:
(4-րդ բաժինը փոփ. 24.01.02 N 02/102)
V. ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 2000 ԹՎԱԿԱՆԻ ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
1) Հասարակական և արտադրական նշանակության շինությունների 2000 թվականի գույքահարկի հաշվարկման կարգը
Իրավաբանական անձանց նույն համայնքի վարչական տարածքում գտնվող հասարակական և արտադրական նշանակության շինությունների 2000 թվականի գույքահարկը հաշվարկվում է հետևյալ բանաձևով
Հգ=Գմx0,6/100-Ա որտեղ`
Հգ-նույն համայնքի վարչական տարածքում գտնվող հասարակական և արտադրական նշանակության շինությունների 2000 թվականի գույքահարկի գումարն է,
Գմ-նույն համայնքի վարչական տարածքում գտնվող հասարակական և արտադրական նշանակության շինությունների միջին մնացորդային արժեքն է, որը որոշվում է 2000 թվականի հունվարի 1-ի և 2001 թվականի հունվարի 1-ի դրությամբ նույն համայնքի վարչական տարածքում գտնվող հասարակական և արտադրական նշանակության շինությունների հաշվեկշռային մնացորդային արժեքների կեսի և 2000 թվականի մնացած ամիսների առաջին օրվա դրությամբ նույն համայնքի վարչական տարածքում գտնվող հասարակական և արտադրական նշանակության շինությունների հաշվեկշռային մնացորդային արժեքների գումարը բաժանելով 12-ի,
Ա-հասարակական և արտադրական նշանակության համապատասխան շինությունների գծով գործող օրենսդրությամբ վերապահված արտոնությունների 2000 թվականի գումարն է:
Իրավաբանական անձանց հասարակական և արտադրական նշանակության շինությունների 2000 թվականի գույքահարկի տարեկան հաշվարկի ձևը և դրա լրացման կարգի մասին ցուցումները բերված է հավելված 1-ում:
2) Բնակելի շինությունների 2000 թվականի գույքահարկի հաշվարկման կարգը
Բնակելի շինությունների համար իրավաբանական անձինք գույքահարկը հաշվարկում են «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4 հոդվածի 2-րդ կետի «գ»-«է» ենթակետերում թվարկված յուրաքանչյուր բնակելի շինության համար առանձին:
Բնակելի շինությունների 2000 թվականի գույքահարկը հաշվարկվում է հետևյալ բանաձևով`
Հգ=ԳմXԴ-Ա որտեղ`
Հգ - համապատասխան բնակելի շինության 2000 թ. գույքահարկի գումարն է.
Գմ - համապատասխան բնակելի շինության 2000 թ. միջին մնացորդային արժեքն է, որը որոշվում է 2000 թվականի հունվարի 1-ի և 2001 թվականի հունվարի 1-ի դրությամբ բնակելի շինության հաշվեկշռային մնացորդային արժեքների կեսի և 2000 թվականի մնացած ամիսների առաջին օրվա դրությամբ բնակելի շինության հաշվեկշռային մնացորդային արժեքների գումարը բաժանելով 12-ի,
Դ - համապատասխան բնակելի շինության համար սահմանված հարկի տարեկան դրույքաչափն է.
Ա - համապատասխան բնակելի շինության գծով գործող օրենսդրությամբ վերապահված արտոնությունների 2000 թվականի գումարն է:
Իրավաբանական անձանց բնակելի շինության 2000 թվականի գույքահարկի տարեկան հաշվարկի ձևը և դրա լրացման կարգի մասին ցուցումները բերված է հավելված 2-ում:
VI. ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 2000 ԹՎԱԿԱՆԻ ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ՎՃԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ
Իրավաբանական անձինք 2000 թ. շինությունների գույքահարկը պետք է վճարեն գույքահարկի հաշվարկի ներկայացման համար սույն հրահանգչական նամակի III բաժնի 4-րդ կետով սահմանված ժամկետին հաջորդող 5 օրյա ժամկետում:
ՀԱՎԵԼՎԱԾ 1
«ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
2000-2002 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ
ՀԱՇՎԱՐԿՄԱՆ և ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԻ
ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՀՐԱՀԱՆԳՉԱԿԱՆ ՆԱՄԱԿԻ
(գլխագիրը փոփ. 24.01.02 N 02/102)
Իրավաբանական անձանց հասարակական և արտադրական նշանակության շինությունների 2000 թ. գույքահարկի տարեկան հաշվարկ
Փաստաթղթի հերթական համարը N__
(լրացվում է հարկային մարմինների կողմից)
Հարկ վճարողի հաշվառման համարը
(ՀՎՀՀ) [1]
Իրավաբանական անձի անվանումը [2]
Իրավաբանական անձի գտնվելու
վայրը, հեռախոսը [3]
Շինության (շինությունների) գտնվելու վայրի համայնքը [4]
Շինության (շինությունների) գտնվելու վայրի հասցեն, հեռախոսը [5]
ա)
բ)
գ)
Շինության (շինությունների) գտնվելու վայրը սպասարկող ՄՏՀՏ (ՏՀՏ)-ն [6]
(հազ. դրամ)
Հարկվող Չհարկվող
Շինության (շինությունների)
մնացորդային արժեքներն
առ 01.01.00 թ. [7] [20]
01.02.00 թ. [8] [21]
01.03.00 թ. [9] [22]
01.04.00 թ. [10] [23]
01.05.00 թ. [11] [24]
01.06.00 թ. [12] [25]
01.07.00 թ. [13] [26]
01.08.00 թ. [14] [27]
01.09.00 թ. [15] [28]
01.10.00 թ. [16] [29]
01.11.00 թ. [17] [30]
01.12.00 թ. [18] [31]
01.01.01 թ. [19] [32]
Շինության (շինությունների) 2000 թ. միջին մնացորդային արժեքը [33] [34]
Գույքահարկի դրույքաչափը [35] 0.6 X
Հաշվարկած գույքահարկի գումարը [36] X
Գույքահարկի գծով արտոնությունները [37] X
2000 թ. համար բյուջե վճարման ենթակա
հարկի գումարը [38] X
տնօրեն ____________
հաշվապահ __________ 20____թ. ____
Կ.Տ.
(հավելվածը փոփ. 24.01.02 N 02/102)
ՀԱՎԵԼՎԱԾ 2
«ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
2000-2002 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ
ՀԱՇՎԱՐԿՄԱՆ և ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԻ
ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՀՐԱՀԱՆԳՉԱԿԱՆ ՆԱՄԱԿԻ
(գլխագիրը փոփ. 24.01.02 N 02/102)
Իրավաբանական անձանց բնակելի
շինության 2000 թ. գույքահարկի
տարեկան հաշվարկ
Փաստաթղթի հերթական համարը N__
(լրացվում է հարկային մարմինների կողմից)
Հարկ վճարողի հաշվառման համարը
(ՀՎՀՀ) [1]
Իրավաբանական անձի անվանումը [2]
Իրավաբանական անձի գտնվելու վայրը, հեռախոսը [3]
Շինության գտնվելու վայրի համայնքը [4]
Շինության գտնվելու վայրի
հասցեն, հեռախոսը [5]
Շինության գտնվելու վայրը
սպասարկող ՄՏՀՏ (ՏՀՏ)-ն [6]
(հազ. դրամ)
Բնակելի շինության մնացորդային արժեքն
առ 01.01.00 թ. [7]
01.02.00 թ. [8]
01.03.00 թ. [9]
01.04.00 թ. [10]
01.05.00 թ. [11]
01.06.00 թ. [12]
01.07.00 թ. [13]
01.08.00 թ. [14]
01.09.00 թ. [15]
01.10.00 թ. [16]
01.11.00 թ. [17]
01.12.00 թ. [18]
01.01.01 թ. [19]
Շինության 2000 թ. միջին մնացորդային արժեքը [20]
Գույքահարկի դրույքաչափը [21]
Հաշվարկած գույքահարկի գումարը [22]
Գույքահարկի գծով արտոնությունները [23]
2000 թ. համար բյուջե վճարման ենթակա հարկի գումարը [24]
տնօրեն ____________
հաշվապահ __________ 20____թ. ____
Կ.Տ.
(հավելվածը փոփ. 24.01.02 N 02/102)
Ց ՈՒ Ց ՈՒ Մ Ն Ե Ր
«Իրավաբանական անձանց հասարակական եվ արտադրական նշանակության շինությունների 2000 թվականի գույքահարկի հաշվարկ»-ի (հավելված 1) լրացման կարգի մասին
Հաշվարկի ձևը լրացվում է իրավաբանական անձին սեփականության իրավունքով պատկանող յուրաքանչյուր համայնքում գտնվող և նույն ՄՏՀՏ (ՏՀՏ)-ի կողմից սպասարկվող տարածքի, ինչպես նաև համայնքների սահմանագծից դուրս գտնվող հասարակական և արտադրական շինությունների համար առանձին:
Հաշվարկի տողերում թվային տվյալները լրացվում են հազար դրամով` ստորակետից հետո մի նիշի ճշտությամբ:
Հաշվարկի վերևի աջ վանդակը լրացվում է հարկային մարմինների կողմից:
[1]-Նշվում է հարկային մարմինների կողմից տրամադրված հարկ վճարողի հաշվառման համարը:
[2]-Լրացվում է իրավաբանական անձի լրիվ անվանումը:
[3]-Նշվում է հասարակական և արտադրական նշանակության շինությունների համար գույքահարկ վճարողի գտնվելու վայրը (իրավաբանական հասցեն), հեռախոսը:
[4]-Նշվում է հասարակական և արտադրական նշանակության շինությունների գտնվելու համայնքը: Այն դեպքում, երբ ներկայացվում է հաշվարկ համայնքի վարչական տարածքից դուրս գտնվող շինությունների համար` այս տողում կատարվում է նշում «համայնքի վարչական տարածքից դուրս»:
[5]-«ա», «բ» և «գ» ենթակետերում լրացվում են նույն համայնքում գտնվող և նույն ՄՏՀՏ (ՏՀՏ)-ի կողմից սպասարկվող տարածքի, ինչպես նաև համայնքների սահմանագծից դուրս գտնվող հասարակական և արտադրական նշանակության շինությունների հասցեները, հեռախոսները:
[6]-Նշվում է [5]-րդ վանդակում լրացված շինությունների գտնվելու վայրը սպասարկող ՄՏՀՏ (ՏՀՏ)-ն: Այն դեպքում, երբ շինությունը գտնվում է համայնքի վարչական սահմանից դուրս` լրացվում է իրավաբանական անձի գրանցման վայրի ՄՏՀՏ (ՏՀՏ)-ն:
[7]-[19] վանդակներում արտացոլվում են [5]-րդ վանդակում լրացված «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի 4 հոդվածի 2-րդ կետի «ա» և «բ» ենթակետերով սահմանված հարկվող շինությունների մնացորդային արժեքները համապատասխան օրերի դրությամբ, բայց ոչ պակաս դրանց սկզբնական (ձեռքբերման) արժեքի 20%-ը:
[20]-[32] վանդակներում արտացոլվում են [5]-րդ վանդակում լրացված «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի 9 հոդվածով սահմանված չհարկվող շինությունների մնացորդային արժեքները համապատասխան օրերի դրությամբ, բայց ոչ պակաս դրանց սկզբնական (ձեռքբերման) արժեքի 20%-ը:
[33]-Հաշվարկվում է հարկվող շինությունների 2000 թվականի միջին մնացորդային արժեքը ([7]/2+[8]+[9]+[10]+[11]+[12]+[13]+[14]+[15]+[16]+[17] +[18]+[19]/2/12):
[34]-Հաշվարկվում է չհարկվող շինությունների 2000 թվականի միջին մնացորդային արժեքը ([20]/2+[21]+[22]+[23]+[24]+[25]+[26]+[27]+[28]+[29] +[30]+[31]+[32]/2)/12):
[36]-Լրացվում է 2000 թվականի գույքահարկի հաշվարկած գումարը` առանց գույքահարկի գծով օրենսդրությամբ սահմանված կարգով վերապահված արտոնությունների ([33] X [35]:100):
[37]-Լրացվում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով (օրենքով կամ համայնքի ավագանու որոշմամբ) վերապահված արտոնությունների գումարը, իսկ ժամկետային արտոնություն սահմանված լինելու դեպքում` բյուջե վճարման ենթակա գույքահարկի գումարի վճարման սահմանային ժամկետը (օրինակ 15.11.2001 թ., 01.01.2002 թ. և այլն): Այս դեպքում հարկատուն հաշվարկի հետ հարկային մարմին է ներկայացնում հարկային արտոնության իր իրավունքը հաստատող փաստաթուղթը:
[38]-Լրացվում է [36] և [37] վանդակների տարբերությունը, իսկ ժամկետային արտոնություն վերապահված լինելու դեպքում` վճարման սահմանային ժամկետը ([36]=[38]):
Ց ՈՒ Ց ՈՒ Մ Ն Ե Ր
«Իրավաբանական անձանց բնակելի շինության 2000 թվականի գույքահարկի հաշվարկ»-ի (հավելված 2) լրացման կարգի մասին
Հաշվարկի տողերում թվային տվյալները լրացվում են հազար դրամով` ստորակետից հետո մեկ նիշի ճշտությամբ:
Յուրաքանչյուր շինության համար լրացվում է առանձին հաշվարկ:
Հաշվարկի վերևի աջ վանդակը լրացվում է հարկային մարմնի կողմից:
[1]-Նշվում է հարկային մարմնի կողմից տրամադրված հարկ վճարողի հաշվառման համարը:
[2]-Լրացվում է իրավաբանական անձի լրիվ անվանումը:
[3]-Նշվում է բնակելի շինության գույքահարկ վճարողի գտնվելու վայրը (իրավաբանական հասցեն), հեռախոսը:
[4]-Նշվում է բնակելի շինության գտնվելու համայնքը: Այն դեպքում, երբ ներկայացվում է հաշվարկ համայնքի վարչական տարածքից դուրս գտնվող շինության համար` այս տողում կատարվում է նշում «համայնքի վարչական տարածքից դուրս»:
[5]-Լրացվում է բնակելի շինության գտնվելու վայրի հասցեն և հեռախոսը:
[6]-Նշվում է [5]-րդ վանդակում լրացված շինության գտնվելու վայրը սպասարկող ՄՏՀՏ (ՏՀՏ)-ն: Այն դեպքում, երբ շինությունը գտնվում է համայնքի վարչական սահմանից դուրս` լրացվում է իրավաբանական անձի գրանցման վայրի ՄՏՀՏ (ՏՀՏ)-ն:
[7]-[19] վանդակներում արտացոլվում է բնակելի շինության մնացորդային արժեքները համապատասխան օրերի դրությամբ, բայց ոչ պակաս սկզբնական (ձեռքբերման) արժեքի 20%-ը:
[20] -Հաշվարկվում է բնակելի շինության 2000 թվականի միջին մնացորդային արժեքը ([7]/2+[8]+[9]+[10]+[11]+[12]+[13]+[14]+[15] +[16]+[17]+[18]+[19]/2)12):
[21]-Նշվում է գույքահարկի տարեկան դրույքաչափը:
[22]-Լրացվում է 2000 թվականի գույքահարկի հաշվարկված գումարը` առանց գույքահարկի գծով օրենսդրությամբ սահմանված կարգով վերապահված արտոնությունների:
[23]-Լրացվում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով (օրենքով կամ համայնքի ավագանու որոշմամբ) վերապահված արտոնությունների գումարը, իսկ ժամկետային արտոնություն սահմանված լինելու դեպքում` բյուջե վճարման ենթակա գույքահարկի գումարի վճարման սահմանային ժամկետը (օրինակ 15.11.2001 թ., 01.01.2002 թ. և այլն): Այս դեպքում հարկատուն հաշվարկի հետ հարկային մարմին է ներկայացնում հարկային արտոնության իր իրավունքը հաստատող փաստաթուղթը:
[24]-Լրացվում է [22] և [23] վանդակների տարբերությունը, իսկ ժամկետային արտոնություն վերապահված լինելու դեպքում վճարման սահմանային ժամկետը ([22]=[24]):
(հրահանգչական նամակը փոփ. 24.01.02 N 02/102)
Գրանցված է
Հայաստանի Հանրապետության
արդարադատության նախարարության կողմից
12 փետրվարի 2001 թ.
պետական գրանցման թիվ 12401039