Գլուխ 4 · ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ԵՎ ՊԱՏՄԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ
Հոդված 23. ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ և ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻՆ
Հոդված 23. ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ և ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻՆ
Հայաստանի Հանրապետության և այլ պետությունների իրավաբանական ու ֆիզիկական անձինք իրենց անմիջական մասնակցությամբ, նախաձեռնությամբ, հովանավորությամբ, նվիրատվությամբ, ֆինանսական և նյութատեխնիկական օգնությամբ կարող են աջակցել հուշարձանների հայտնաբերման, պետական հաշվառման, ամրակայման, նորոգման, վերականգնման և օգտագործման աշխատանքներին, կարող են ներկայացնել և քննարկման դնել բնագավառի վերաբերյալ մասնակի կամ համալիր առաջարկներ, ծրագրեր: