Հոդված 3. ՊԱՏՄՈՒԹՅԱՆ և ՄՇԱԿՈՒՅԹԻ ԱՆՇԱՐԺ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՈՒ ՊԱՏՄԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ և ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆՊԱՏԱԿը և ԽՆԴԻՐՆԵՐԸ
Հոդված 3. ՊԱՏՄՈՒԹՅԱՆ և ՄՇԱԿՈՒՅԹԻ ԱՆՇԱՐԺ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՈՒ ՊԱՏՄԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ և ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆՊԱՏԱԿը և ԽՆԴԻՐՆԵՐԸ
Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի նպատակն է`
ա) հուշարձանների պահպանության և օգտագործման բնագավառի իրավական հիմքերի սահմանումը.
բ) այդ գործունեության ընթացքում ծագող հարաբերությունների կարգավորումը:
Սույն օրենքի հիմնական խնդիրներն են`
ա) հուշարձանների պահպանության և օգտագործման բնագավառում պետական քաղաքականության հիմնադրույթների սահմանումը.
բ) հուշարձանների պետական հաշվառման, պահպանության, ուսումնասիրման, ամրակայման, նորոգման, վերականգնման և օգտագործման հարցերի կանոնակարգման սկզբունքների սահմանումը.
գ) հուշարձանների պահպանության և օգտագործման բնագավառում պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, իրավաբանական և ֆիզիկական անձանց իրավասությունների սահմանումը.
դ) հուշարձանների` որպես անշարժ գույքի հատուկ տեսակի նկատմամբ սեփականատիրության, տնօրինման և օգտագործման առանձնահատկությունների սահմանումը: