Գլուխ 6 · ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ԱՄՐԱԿԱՅՈՒՄԸ, ՆՈՐՈԳՈՒՄԸ ԵՎ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄԸ
Հոդված 33. ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ԱՄՐԱԿԱՅՄԱՆ, ՆՈՐՈԳՄԱՆ և ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ
Հոդված 33. ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ԱՄՐԱԿԱՅՄԱՆ, ՆՈՐՈԳՄԱՆ և ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ
Հուշարձանների ամրակայման, նորոգման և վերականգնման աշխատանքները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով դադարեցվում են, եթե դրանք տարվում են հաստատված նախագծի, մեթոդաբանական կամ տեխնոլոգիական սկզբունքների խախտումներով, կամ եթե դրանց շարունակումը կարող է վտանգել հուշարձանի անվթարությունը: Աշխատանքները կարող են վերսկսվել բացահայտված խախտումները կատարողի հաշվին վերացվելուց հետո:
Աշխատանքները դադարեցնելու իրավունք ունեն լիազորված մարմինը և պետական կառավարման տարածքային մարմինը` տեղյակ պահելով լիազորված մարմնին: