Գլուխ 8 · ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ
Հոդված 41. ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ ԳՈՎԱԶԴԱՅԻՆ և ԶԲՈՍԱՇՐՋԻԿՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ
Հոդված 41. ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ ԳՈՎԱԶԴԱՅԻՆ և ԶԲՈՍԱՇՐՋԻԿՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ
Հուշարձանները կամ դրանց ֆոտոպատկերները, տեսապատկերները կամ գծապատկերները գովազդային նպատակով որպես խորհրդանիշ, պիտակ, հուշանվերների և այլ ապրանքների արտադրության համար օգտագործելը կատարվում է սեփականատիրոջ համաձայնությամբ:
Հուշարձանները զբոսաշրջիկության նպատակով օգտագործելու դեպքում զբոսաշրջիկային կազմակերպությունները համապատասխան պայմանագրեր են կնքում սեփականատերերի հետ:
Նշված նպատակներով հուշարձանների օգտագործման կարգը և պայմանները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: