Անցնել բովանդակությանը

Հոդված 2

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 2.

Օրենքի 9 հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հոդված 9. Դատարան տրվող հայցադիմումների, դիմումների ու գանգատների, դատարանի վճիռների և որոշումների դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար, ինչպես նաև դատարանի կողմից տրվող փաստաթղթերի պատճեններ (կրկնօրինակներ) տալու համար պետական տուրքի դրույքաչափերը.

Դատարան տրվող հայցադիմումների, դիմումների ու գանգատների, դատարանի վճիռների և որոշումների դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար, ինչպես նաև դատարանի կողմից տրվող փաստաթղթերի պատճեններ (կրկնօրինակներ) տալու համար պետական տուրքը գանձվում է հետևյալ դրույքաչափերով.

1. հայցադիմումների և որպես վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ ներկայացնող երրորդ անձ գործին մասնակցելու մասին դիմումների համար`

ա) գույքային պահանջով հայցագնի երկու տոկոսի չափով, բայց ոչ պակաս բազային տուրքի 150 տոկոսից

բ) ոչ գույքային պահանջով բազային տուրքի քառապատիկի չափով

2. իրավաբանական անձանց սնանկ ճանաչելու դիմումների համար բազային տուրքի 500-պատիկի չափով

3. քաղաքացիներին սնանկ ճանաչելու դիմումների համար բազային տուրքի 100-պատիկի չափով

4. հատուկ վարույթի գործերի վերաբերյալ դիմումների`

ա) անչափահասին լրիվ գործունակ ճանաչելու համար բազային տուրքի չափով

բ) քաղաքացուն անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչելու համար բազային տուրքի չափով

գ) քաղաքացուն հոգեբուժական հիվանդանոցային հարկադիր բուժման ենթարկելու համար բազային տուրքի չափով

դ) հարկադիր կատարողի դիմումով կողմերի հաշտության համաձայնության հիման վրա դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռի վերանայման վարույթների վերաբերյալ գործերով դիմումների համար բազային տուրքի չափով

ե) այլ դիմումների համար բազային տուրքի եռապատիկի չափով

5. իրավաբանական նշանակություն ունեցող փաստերի հաստատման մասին դիմումների համար բազային տուրքի կրկնապատիկի չափով

6. ըստ ներկայացնողի և օրդերային կորցրած արժեթղթով հավաստված իրավունքները վերականգնելու մասին դիմումների համար բազային տուրքի չափով

7. միջնորդ դատարանների վճիռների հարկադիր կատարման կատարողական թերթ տալու մասին դիմումների համար`

ա) գույքային պահանջով բռնագանձման ենթակա գումարի երկու տոկոսի չափով, բայց ոչ պակաս բազային տուրքի 150 տոկոսից

բ) ոչ գույքային պահանջով բազային տուրքի քառապատիկի չափով

8. դատարանի վճիռների և որոշումների դեմ վերաքննիչ բողոքների համար`

ա) գույքային պահանջի գործերով վիճարկվող գումարի 5 տոկոսի չափով, բայց ոչ պակաս բազային տուրքի եռապատիկից

բ) ոչ գույքային բնույթի պահանջի գործերով բազային տուրքի տասնապատիկի չափով

գ) հատուկ վարույթի գործերով բազային տուրքի ութապատիկի չափով

9. հատուկ արտոնագիր ունեցող փաստաբանների կողմից օրինական ուժի մեջ մտած վճիռների կամ բերված վճռաբեկ բողոքների համար`

ա) գույքային պահանջի գործերով վիճարկվող գումարի 10 տոկոսի չափով, բայց ոչ պակաս բազային տուրքի վեցապատիկից

բ) ոչ գույքային բնույթի պահանջի գործերով բազային տուրքի 20-պատիկի չափով

գ) հատուկ վարույթի գործերով բազային տուրքի տասնապատիկի չափով

10. հատուկ արտոնագիր ունեցող փաստաբանների կողմից դատավճիռների և բողոքների դեմ բերված վճռաբեկ բողոքների համար բազային տուրքի 50-պատիկի չափով

11. դատարանի վճռի, դատավճռի, դատարանի որոշման պատճենը (կրկնօրինակը) գործի քննությանը մասնակցող կողմերի կամ այլ անձանց գրավոր դիմումի համաձայն տալու համար բազային տուրքի 50 տոկոսի և պատրաստված յուրաքանչյուր էջի համար` բազային տուրքի 15 տոկոսի չափով

12. գործին մասնակցող անձանց հայցադիմումին կից փաստաթղթերի պատճենները գործի քննությանը մասնակցող կողմերի կամ այլ անձանց գրավոր դիմումի համաձայն տալու համար բազային տուրքի 20 տոկոսի և պատրաստված յուրաքանչյուր էջի համար` բազային տուրքի 10 տոկոսի չափով:»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։