Հոդված 8
Հոդված 8.
Օրենքի 16 հոդվածում`
ա) 1-ին կետում «ձեռնարկությունների» բառը փոխարինել «Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում գրանցման ենթակա իրավաբանական անձանց» բառերով և հանել «(բացառությամբ սույն հոդվածի 3-րդ կետում նշվածի)» բառերը.
բ) 2-րդ կետում «ձեռնարկությունների» բառը փոխարինել «Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում գրանցման ենթակա իրավաբանական անձանց» բառերով և հանել «(բացառությամբ սույն հոդվածի 4-րդ կետում նշվածի)» բառերը.
գ) 3-րդ և 4-րդ կետերում «անհատական (ընտանեկան) ձեռնարկությունների, դրանց առանձնացված ստորաբաժանումների, ինչպես նաև անհատ ձեռներեցների» բառերը փոխարինել «անհատ ձեռնարկատերերի» բառերով.
դ) 4-րդ կետից հետո հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.1, 4.2, 4.3, 4.4և 4.5 կետերով`
«4.1 համատիրությունների սկզբնական պետական գրանցման համար բազային տուրքի չափով
4.2 համատիրությունների ընթացիկ պետական գրանցման համար բազային տուրքի 50 տոկոսի չափով
4.3 համատիրությունների գրանցման վկայականի կրկնօրինակը տալու համար բազային տուրքի քառապատիկի չափով
4.4 Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում գրանցման ենթակա իրավաբանական անձանց (բացառությամբ սույն հոդվածի 3-րդ կետում նշվածների) գրանցման վկայականի կրկնօրինակը տալու համար բազային տուրքի 24-պատիկի չափով
4.5 անհատ ձեռնարկատերերի գրանցման վկայականի կրկնօրինակը տալու համար բազային տուրքի վեցապատիկի չափով».
ե) 5-րդ կետից հետո հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5.1 կետով`
«5.1. ներդրումային հիմնադրամների, ապահովագրական ընկերությունների, կենսաթոշակային հիմնադրամների ընթացիկ պետական գրանցման համար բազային տուրքի քսանապատիկի չափով».
զ) 13-րդ կետում «և այլ կազմակերպությունների» բառերը փոխարինել «և սույն հոդվածի նախորդ կետերում չնշված այլ իրավաբանական անձանց» բառերով.
է) 21-րդ կետում «տասնապատիկի» բառը փոխարինել «հնգապատիկի» բառով.
ը) 22-րդ կետում «20-պատիկի» բառը փոխարինել «տասնապատիկի» բառով.
թ) 28-րդ և 29-րդ կետերում «զննության համար» բառերը փոխարինել «զննությունն անցնելու վերաբերյալ համապատասխան փաստաթուղթ տալու համար» բառերով.
ժ) 30-րդ կետում «տրանսպորտային միջոցները» բառերը փոխարինել «ավտոմեքենաները, մոտոցիկլետները, կցորդները և կիսակցորդները» բառերով.
ժա) 34-րդ կետում «վեցապատիկի» բառը փոխարինել «քառապատիկի» բառով, իսկ «12-պատիկի» բառը` «ութապատիկի» բառով: