Հոդված 12
Հոդված 12.
Օրենքի 20 հոդվածում`
ա) 15-րդ կետի «ա» և «բ» ենթակետերում «150 տոկոսի» բառակապակցությունը փոխարինել համապատասխանաբար «տասնապատիկի» և «20-պատիկի» բառերով.
բ) 25-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«25. զենքի յուրաքանչյուր միավորի ձեռքբերման, պահպանման թույլտվություն տալու համար`
ա) ֆիզիկական անձանցից` որսորդական և գազային զենքի համար բազային տուրքի քառապատիկի չափով
բ) իրավաբանական անձանցից բազային տուրքի ութապատիկի չափով».
գ) հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 32-րդ, 33-րդ և 34-րդ կետերով`
«32. Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում տնտեսավարող մեկ սուբյեկտի վերաբերյալ պահվող տեղեկությունների տրամադրման համար բազային տուրքի չափով
33. պետական մենաշնորհային բնույթի ծառայությունների (գործողությունների) մատուցումը հաստատող փաստաթղթի (վկայականի) փոխանակման կամ կորցրած վկայականի կրկնօրինակ տալու համար (բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի) տվյալ փաստաթուղթը (վկայականը) տալու համար սահմանված դրույքաչափի հիսուն տոկոսի չափով
34. «Օտարերկրյա պաշտոնական փաստաթղթերի օրինականացման պահանջը չեղյալ հայտարարելու մասին» Հաագայի 1961 թվականի հոկտեմբերի 5-ի կոնվենցիայի I հոդվածով նախատեսված փաստաթղթերի վրա ապոստիլ (հավաստող մակագրություն) դնելու կամ այդ փաստաթղթերն օրինականացնելու համար բազային տուրքի հնգապատիկի չափով:»: