Անցնել բովանդակությանը
Գլուխ 2 · ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 20. Վարչական վերաքննիչ դատարանի նախագահի նշանակումը

գործել է մինչև 2018-04-09Բացել ARLIS-ում

Հոդված 20. Վարչական վերաքննիչ դատարանի նախագահի նշանակումը

1. Վարչական վերաքննիչ դատարանի նախագահ կարող են նշանակվել ցուցակի վարչական մասնագիտացման բաժնում ընդգրկված անձը, այլ վերաքննիչ դատարանի դատավորը կամ նախագահը, վճռաբեկ դատարանի պալատի դատավորը կամ պալատի նախագահը։

2. Ցուցակը Հանրապետության Նախագահի հաստատելուց հետո` եռօրյա ժամկետում վարչական վերաքննիչ դատարանի նախագահի պաշտոնին հավակնող դատավորները կարող են դիմել Արդարադատության խորհրդին։

3. Արդարադատության խորհուրդը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 135-րդ հոդվածով սահմանված հատկանիշները, դիմումները ստանալու վերջնաժամկետը լրանալուց հետո` եռօրյա ժամկետում, անցկացնում է քվեաթերթիկներով գաղտնի քվեարկություն։ Քվեաթերթիկում ընդգրկվում են դիմում ներկայացրած բոլոր անձինք։ Յուրաքանչյուր հավակնողի անուն-ազգանունից հետո գրվում են «կողմ եմ» բառերը` նշումի համար նախատեսված դատարկ քառանկյունում։

4. Արդարադատության խորհրդի յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայնի իրավունք։ Նախընտրած թեկնածուին կողմ քվեարկելիս նշում է կատարվում «կողմ եմ» բառերին համապատասխանող քառանկյան մեջ։ Մեկ ձայնից ավելի ձայներ պարունակող քվեաթերթիկները համարվում են անվավեր։ Քվեարկության արդյունքներով Հանրապետության Նախագահին է առաջարկվում առավել «կողմ» ձայներ ստացած անձը։ Ձայների հավասարության դեպքում անցկացվում է լրացուցիչ քվեարկություն՝ քվեաթերթիկում ընդգրկելով միայն հավասար ձայներ ստացած անձանց։ Լրացուցիչ քվեարկության արդյունքում ձայների հավասարության դեպքում առավելությունը տրվում է տարիքով ավագին։

5. Եթե վարչական վերաքննիչ դատարանի նախագահի պաշտոնի թափուր տեղի համար դիմել է մեկ թեկնածու, ապա նա համարվում է քվեարկությունն անցած, եթե ստացել է Արդարադատության խորհրդի` քվեարկությանը մասնակցած անդամների ձայների կեսից ավելին։ Սահմանված քանակի ձայներ չստանալու դեպքում սույն հոդվածով սահմանված կարգով վճռաբեկ դատարանի նախագահի հայտարարության հիման վրա սկսվում են նոր առաջադրումներ։

6. Եթե Հանրապետության Նախագահը առաջարկությունը ստանալուց հետո` հնգօրյա ժամկետում, չի նշանակում համապատասխան անձին դատարանի նախագահ, ապա սույն հոդվածով սահմանված կարգով վճռաբեկ դատարանի նախագահի հայտարարության հիման վրա սկսվում են նոր առաջադրումներ։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։