Անցնել բովանդակությանը
Գլուխ 2 · ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 21. Վարչական վերաքննիչ դատարանի դատավորների նշանակումը

գործել է մինչև 2018-04-09Բացել ARLIS-ում

Հոդված 21. Վարչական վերաքննիչ դատարանի դատավորների նշանակումը

1. Վարչական վերաքննիչ դատարանի դատավորի պաշտոնում Հանրապետության Նախագահին թեկնածություն առաջարկելու նպատակով վճռաբեկ դատարանի նախագահը ցուցակը Հանրապետության Նախագահի կողմից հաստատվելուց հետո` երկշաբաթյա ժամկետում, Արդարադատության խորհրդին է ներկայացնում ցուցակի վարչական մասնագիտացման բաժնում ընդգրկված բոլոր դատավորների ցուցակը (բացառությամբ նրանց, ովքեր գրավոր դիմում են ներկայացրել չառաջադրվելու մասին), ինչպես նաև ինքնառաջադրված այլ վերաքննիչ դատարանի դատավորը կամ նախագահը, վճռաբեկ դատարանի պալատի դատավորը կամ պալատի նախագահը։

2. Արդարադատության խորհուրդն անցկացնում է քվեաթերթիկներով գաղտնի քվեարկություն։ Քվեաթերթիկում ընդգրկվում են բոլոր թեկնածուները։ Յուրաքանչյուրի անուն-ազգանունից հետո գրվում են «կողմ եմ» բառերը` նշումի համար նախատեսված դատարկ քառանկյունում։

3. Արդարադատության խորհրդի յուրաքանչյուր անդամ ունի վեց ձայնի իրավունք։ Նախընտրած թեկնածուին կողմ քվեարկելիս նշում է կատարվում «կողմ եմ» բառերին համապատասխանող քառանկյան մեջ։ Վեց ձայնից ավելի ձայներ պարունակող քվեաթերթիկները համարվում են անվավեր։ Քվեարկության արդյունքներով դրական եզրակացություն է տրվում առավել «կողմ եմ» ձայներ ստացած վեց անձանց։ Ձայների հավասարության դեպքում անցկացվում է լրացուցիչ քվեարկություն՝ քվեաթերթիկում ընդգրկելով միայն հավասար ձայներ ստացած անձանց։ Լրացուցիչ քվեարկության արդյունքով ձայների հավասարության դեպքում առավելությունը տրվում է տարիքով ավագին։

4. Հանրապետության Նախագահը թեկնածուի վերաբերյալ դրական եզրակացությունը ստանալուց հետո` հնգօրյա ժամկետում, հանում է նրան ցուցակից՝ կամ նշանակելով նրան պաշտոնում, կամ մերժելով նրա նշանակումը։

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ս. Սարգսյան

2010 թ. հոկտեմբերի 29

Երևան

ՀՕ-136-Ն

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։