Գլուխ 1 · ՀԻՄՆԱԿԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 5
Հոդված 5.
Օրենսգրքի 39-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-րդ, 1.2-րդ և 1.3-րդ մասերով.
«1.1. Վարչական վերաքննիչ դատարանն իր իրավասության սահմաններում վերանայում է վարչական դատարանի կայացրած դատական ակտերը։
1.2. Վարչական վերաքննիչ դատարանի վրա տարածվում են սույն օրենսգրքով վերաքննիչ դատարանների համար նախատեսված բոլոր նորմերը, եթե Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքով այլ բան նախատեսված չէ:
1.3. Վարչական վերաքննիչ դատարանում վարչական դատարանի ակտերի դեմ բերված բողոքներով գործերի քննության կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքով։»: