Հոդված 15
Հոդված 15.
Օրենսգրքի 125-րդ հոդվածում`
1) 1-ին մասի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Վերաքննության կարգով բողոքարկման են ենթակա վարչական դատարանի կայացրած հետևյալ միջանկյալ դատական ակտերը`».
2) 1-ին մասի 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4) հայցի ապահովման, հայցի ապահովումը (հակընդդեմ ապահովումը) մերժելու, հայցի ապահովման մեկ միջոցը մեկ այլ միջոցով փոխարինելու, հայցի ապահովումը վերացնելու մասին.».
3) 1-ին մասի 7-9-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«7) վրիպակները, գրասխալները և թվաբանական սխալներն ուղղելու կամ ուղղում կատարելը մերժելու, վճռի պարզաբանումը մերժելու մասին.
8) բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու կամ դրա վերականգնումը մերժելու մասին սույն օրենսգրքի 53-րդ հոդվածին համապատասխան կայացված որոշումը.
9) դատավարական ժամկետները երկարաձգելու մասին սույն օրենսգրքի 54-րդ հոդվածով նախատեսված որոշումը.».
4) 4-րդ մասում «Միջանկյալ» բառը փոխարինել «Վարչական դատարանի միջանկյալ» բառերով, իսկ «վարչական» բառը` «վերաքննիչ» բառով։