Հոդված 19
Հոդված 19.
Օրենսգրքի 141-րդ հոդվածում`
1) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Նորմատիվ իրավական ակտերի իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործերով վարչական դատարանի դատական ակտերը կարող են բողոքարկվել վերաքննիչ դատարան, իսկ վերաքննիչ դատարանի դատական ակտերը` վճռաբեկ դատարան, միայն նյութական իրավունքի խախտման հիմքով։».
2) 2-րդ մասի «Վճռաբեկ դատարանը» բառերը փոխարինել «Վերադաս դատարանը» բառերով, «վարչական» բառը` «ստորադաս» բառով, «վճռաբեկ բողոքը» բառերը` «բողոքը» բառով։