Հոդված 117.1. Վերաքննիչ բողոք բերելու իրավունքը
Հոդված 117.1. Վերաքննիչ բողոք բերելու իրավունքը
1. Վարչական դատարանի դատական ակտերի դեմ, բացառությամբ այն ակտերի, որոնց համար վերաքննություն օրենքով նախատեսված չէ, վերաքննիչ բողոք բերելու իրավունք ունեն`
1) դատավարության մասնակիցները.
2) գլխավոր դատախազը կամ նրա տեղակալները` օրենքով նախատեսված դեպքերում.
3) դատավարության մասնակից չդարձված անձինք, որոնց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ կայացվել է գործն ըստ էության լուծող դատական ակտ։
2. Սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում նշված անձինք վերաքննիչ դատարանում օգտվում են երրորդ անձանց իրավունքներից և կրում են նրանց համար սահմանված պարտականությունները։