Հոդված 118.16. Վճռաբեկ դատարանի կողմից որոշում կայացնելու կարգը
Հոդված 118.16. Վճռաբեկ դատարանի կողմից որոշում կայացնելու կարգը
1. Վճռաբեկ դատարանը գործի քննության արդյունքներով կայացնում է որոշում։
2. Որոշումը կայացվում է հանուն Հայաստանի Հանրապետության։
3. Որոշումը կայացվում է բողոք բերած անձի և վճռաբեկ դատարանի նիստին բացատրություններ տալու համար կանչված անձանց բացակայությամբ։
4. Վճռաբեկ դատարանի որոշումը համարվում է ընդունված, եթե դրա օգտին քվեարկել է նիստին ներկա դատավորների մեծամասնությունը։
5. Որոշումը կայացվում է բաց քվեարկությամբ։
6. Վճռաբեկ դատարանի որոշումն ստորագրում են այն կայացրած դատավորները։
7. Վճռաբեկ դատարանի որոշումը հրապարակվում է նիստում։