Հոդված 21. Անցումային դրույթներ
Հոդված 21. Անցումային դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2010 թվականի դեկտեմբերի 1-ից։
2. Այն վարչական գործերը, որոնցով սույն օրենքի ուժի մեջ մտնելու պահին ներկայացված են եղել վճռաբեկ բողոքներ, սակայն վճռաբեկ դատարանը վարույթ ընդունելու մասին որոշում չի կայացրել, տասնօրյա ժամկետում փոխանցվում են վերաքննիչ դատարան` այդ մասին եռօրյա ժամկետում տեղեկացնելով դատավարության մասնակիցներին։
3. Մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը վարչական դատարանի միջանկյալ դատական ակտերի դեմ ներկայացված բողոքները, ինչպես նաև վճռաբեկ դատարանի կողմից բեկանված և վարչական դատարանում նոր քննության վերադարձրած գործերը շարունակում է քննել վարչական դատարանը, և արդյունքում կայացված դատական ակտերը կարող են բողոքարկվել վճռաբեկ դատարան:
4. Սույն օրենքի նորմերը չեն տարածվում այն վարչական գործերի վրա, որոնցով բերված վճռաբեկ բողոքների վերաբերյալ վճռաբեկ դատարանը սույն օրենքի ուժի մեջ մտնելու պահին վարույթ ընդունելու մասին որոշում է կայացրել։
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ս. Սարգսյան
2010 թ. հոկտեմբերի 29
Երևան
ՀՕ-135-Ն