Հոդված 1
Հոդված 1.
Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 170.10 և 170.11 հոդվածներով.
«Հոդված 170.10. Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառումը պարտադիր լինելու դեպքում` առանց հսկիչ-դրամարկղային մեքենաների դրամական հաշվարկներ իրականացնելը
Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառումը պարտադիր լինելու դեպքում` առանց հսկիչ-դրամարկղային մեքենաների դրամական հաշվարկներ իրականացնելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` օրենքով կամ իրավաբանական անձանց կանոնադրությամբ վերապահված լիազորությունների սահմաններում իրավաբանական անձանց անունից հանդես եկող ներկայացուցիչների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկի չափով:
Նույն խախտումը, որը, վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո, մեկ տարվա ընթացքում կատարվել է կրկին անգամ`
առաջացնում է տուգանքի նշանակում` կազմակերպության պաշտոնատար անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով: