Հոդված 1
Հոդված 1.
«Հայաստանի Հանրապետության 1999 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1 հոդվածի`
ա) 1-ին կետի «ա» ենթակետում նշված գումարն ավելացնել 4,344,0 մլն դրամով, «բ» ենթակետում նշված գումարը` 376,7 մլն դրամով, իսկ «գ» ենթակետում նշված գումարը պակասեցնել 3,967,3 մլն դրամով.
բ) 2-րդ կետի «ա» և «բ» ենթակետերում նշված գումարն ավելացնել 180,0 մլն դրամով.
գ) 3-րդ կետի «ա» և «բ» ենթակետերում նշված գումարը պակասեցնել 300,0 մլն դրամով: