Հոդված 10
Հոդված 10.
Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանը`
«Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության Նախագահի 1999 թվականի հունիսի 15-ի հրամանագրի կատարումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության և ներքին գործերի նախարարությունների գծով «Հայաստանի Հանրապետության 1999 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված բյուջետային հատկացումները բաշխել ըստ Հայաստանի Հանրապետության ֆինանսների, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության և Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությունների: